Լրահոս

07.05.2011 10:01


Սերժ Սարգսյանը և Շիմոն Պերեսը հրաժարվել են այցելել Ստամբուլ

Սերժ Սարգսյանը և Շիմոն Պերեսը հրաժարվել են այցելել Ստամբուլ

Մայիսի 9–ին Ստամբուլում մեկնարկելու է ամենացածր զարգացվածություն ունեցող երկների հարցով ՄԱԿ–ի 4–րդ խորհրդաժողովը։ Այն անց է կացվում 10 տարին մեկ։ Խորհրդաժողովին մասնակցելու են 50 երկրների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Հայաստանի և Իսրայելի նախագահներ Սերժ Սարգսյանը և Շիմոն Պերեսը պաշտոնապես հրաժարվել են մասնակցել այդ խորհրդաժողովին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը։ Նա նշել է, որ այդ երկրները պատվիրակություններ չեն ուղարկի Ստամբուլ։ Այդուհանդերձ, հայկական կողմը պաշտոնապես դեռ չի հայտարարել խորհրդաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը