«Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ՌԴ-ին․ նպատակը՝ արևմտյան ուժերի օգնությամբ իշխանության մնալն է». Երվանդ Բոզոյան
Պատերազմում պարտադրված պարտությունից հետո ներքաղաքական կյանքը Հայաստանում օր օրի առավել լարված ու պայթունավտանգ է դառնում: Արդեն Հայաստանի հարավային սահմանում՝ Կապանում ապրող մարդիկ սեփական կաշվի վրա են զգում՝ ի՞նչ ասել է դառնալ սահմանամերձ Ադրբեջանին, երբ միջպետական ճանապարհը հայտնվելու է ադրբեջանցիների կրակակետի տեսադաշտում։ Այս ամենի ֆոնին, իշխանությունները հակառուսական կրքեր բորբոքելու առաքելությամբ են զբաղված:
Ինչո՞ւ կամ ինչի՞ կարող է հանգեցնել սա՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը.
-Ինչ վերաբերում է երկրի ներսում վերջին օրերին հակառուսական տրամադրություններ հրահրելուն, ապա սա նույնիսկ անզեն աչքով տեսանելի և ցավալի երևույթ է: Այսպիսի իրավիճակում, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը, զբաղվել հակառուսական կրքեր բորբոքելով, խոսում է բացառապես մի բանի մասին՝ մենք կրկին անգամ գործ ունենք ներքին դավաճանների հետ, որոնք՝ ի դեմս օրվա իշխանությունների, հերթական և ծանր փորձության են տանում երկիրն ու քաղաքացիներին, որն այս անգամ արդեն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ բոլորիս համար:
-Եթե ճիշտ եմ նկատել, հակառուսական տրամադրությունների մասին ակնարկներ կային նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում:
-Այո, ճիշտ եք նկատել: «Ազատություն» ռադիոկայանի հետ իր վերջին հարցազրույցի ընթացքում նա բացահայտ կերպով միանգամից երկու հակառուսական թեզ առաջ քաշեց, որից առաջինով հիշատակեց Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ համայնքում գերության մեջ հայտնված զինծառայողների դրվագը՝ ակնարկելով, թե ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն եղել պատշաճ կերպով պաշտպանելու այնտեղ գտնվող հայ զինծառայողների անվտանգությունը, ինչն, իհարկե, բացարձակ կերպով չի համապատասխանում իրականությանը: Խնդիրը հետևյալում է՝ նախնական քարտեզով, որ ռուսական կողմին էր տրամադրվել հայկական կողմից, այդ գյուղերը, փաստորեն, հայկական կողմի վերահսկողության տակ ներառված չեն եղել: Փաստացի սա հայկական կողմի անթույլատրելի բացթողումն է եղել, որից օգտվելով՝ ադրբեջանական կողմը կարողացավ ի վերջո իր վերահսկողության տակ առնել այդ գյուղերը: Միտումնավո՞ր է արվել դա, թե՞ անթույլատրելի բացթողման արդյունք է եղել, այս պահին չեմ կարող ասել: Երկրորդ դրվագով նույն հարցազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, թե որոշ հայկական շրջանակների հետ միասին, շրջափակման մեջ են հայտնվել նաև ռուս խաղաղապահները, ինչը շատ արագ հերքվեց պաշտոնական Մոսկվայի կողմից: Եթե սրան էլ գումարենք նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցչի վերջին հայտարարությունը, որով, իբր, ռուսական կողմն Արցախում ոչ կոնստրուկտիվ դեր է կատարում, ապա այս համապատկերն ամբողջությամբ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հակառուսական բնույթ կրող վերջին հայտարարությունները խիստ ուղղորդված են համապատասխան կենտրոնից:
-Ինչի՞ համար է սա արվում կամ հանուն ինչի՞ է այսպիսի իրավիճակում իշխանության առաջին դեմքը հակառուսական տրամադրություններ բորբոքում՝ հստակ իմանալով, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բացի այդ՝ Հայաստանը նաև ՀԱՊԿ-ի անդամ երկիր է, իսկ դատելով տեղի ունեցող սահմանային զարգացումներից՝ Հայաստանը, գոնե հարավային մասով, հաստատ նոր պատերազմի շեմին է:
-Բացառապես մի նպատակով՝ Նիկոլ Փաշինյանն այսպես փորձում է ևս մի որոշ ժամանակով երկարաձգել իր իշխանությունը: Նա շատ լավ է հասկացել, որ Ռուսաստանից ինքը իշխանության ղեկին մնալու բավարար աջակցություն և երաշխիքներ չունի, մի պարզ պատճառով՝ Ռուսաստանի Դաշնությանն այս տարածաշրջանում վստահելի և կանխատեսելի գործընկեր է պետք, ինչին Նիկոլ Փաշինյանը, հաստատ, չի համապատասխանում: Եվ ահա, ներսում հակառուսական կրքեր բորբոքելով նա փորձում է ստանալ արևմուտքի աջակցությունը, որով էլ նոր՝ արտահերթ ընտրությունների գնալու պլաններ է կազմում:
-Կհաջողվի՞ նրան իրականություն դարձնել այդ պլանները՝ հաշվի առնելով նաև այն, որ Ազգային ժողովի նախագահը վերջին օրերին ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում մարդ-կուսակցությունների հետ, որի օրակարգում, ըստ շրջանառվող լուրերի, կրկին հակառուսական տրամադրությունների բորբոքումն է:
-Ինչ վերաբերում է հարցին՝ կհաջողի՞ արդյոք Փաշինյանին կյանքի կոչել իր այս պլանը, պետք է ասեմ՝ ոչ: Նրան, կարծում եմ, հաշված օրեր են մնացել՝ իշխանության ղեկին: Այս ֆոնին, այո, Ազգային Ժողովի նախագահն ինչ-որ հանդիպումներ է ունենում, դիպուկ բնորոշմամբ՝ մարդ կուսակցությունների հետ, որոնք ակնհայտ արևմտամետ ուղղվածություն ունեն: Հավաքելով այս փազլը՝ պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով յուրօրինակ շանտաժի է ենթարկում Ռուսաստանի Դաշնությանը, որը, նորից եմ կրկնում, աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի գոյության համար՝ առհասարակ:
-Մասնավորապես, ի՞նչ աղետալի հետևանքների մասին կարող է խոսք լինել:
-Ամենաաղետալին, որ կարելի է պատկերացնել: Եթե Հայաստանի ներսում շարունակվի հակառուսական տրամադրությունների բորբոքումը, ապա մենք կկորցնենք Արցախից մնացած մասը, դրան անխուսափելիորեն և շատ արագ կերպով կհաջորդի նաև Սյունիքի կորուստն՝ ամբողջությամբ, որից հետո պետականության կորուստն արդեն զուտ ժամանակի հարց կդառնա: Այլ կերպ ասած, սա կլինի Հայաստանի և հայության վերջնակետը, եթե դրան է ձգտում Նիկոլ Փաշինյանը…