«Սարդարապատ» շարժում. «Հայությունը չի կարողանում հաղթել իր մեջ տնօրինող նյութապաշտությանը, եսամոլությանը, փառասիրությանը»
Հայության միակամության, հայ զինվորի անմնացորդ նվիրումի և սխրանքի, հայ հրամանատարի արտասովոր տաղանդի, կորսված հայրենիքը վերատիրելու ուխտի կատարումն էր Արցախ աշխարհի երբեմնի մայրաքաղաք Շուշիի ազատագրումը և այն հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրվեց որպես ամենափառահեղ հաղթական էջերից մեկը։
Շուշիի ազատագրումը որակապես փոխեց մեր ժողովրդի այն հոգեվիճակը, որը երկար ու ձիգ դարեր ուղեկցել էր հայությանը։ Հայը կրկին վերականգնեց իր հաղթական կեցվածքը, հավատաց սեփական ուժերին, կրկին եղավ միասնական և կատարեց անհնարինը՝ ազատագրելով անառիկ համարվող բերդաքաղաքը մարդկային նվազագույն կորուստներով և կարճ ժամանակի ընթացքում։
Հայրենիքը արդարությամբ և սիրով շենացնելու կարևոր և անհրաժեշտ քայլը այն ազատագրելն էր թշնամուց։ Սակայն հայությունը ռազմի դաշտում հաղթելով իրենից քանակապես և զինական գերազանցություն ունեցող թշնամուն, առ այսօր չի կարողանում հաղթել իր մեջ տնօրինող նյութապաշտությանը, եսամոլությանը, փառասիրությանը։
«Վասն Աստծո, վասն Հայրենյաց» մարգարեական խոսքերի իրականացումը յուրաքանչյուր ազգի հարատևման բանալին է։ Ցավոք այն այսօր օտարվել է մեզանից։
Հայաստան աշխարհը հայաշատ դարձնելու, բարոյական և ներդաշնակ համակեցության օրենքներով ապրելու փոխարեն, երկրում ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ հայ մարդը գերադասում է լքել հայրենիքը և գոյատևել օտարության մեջ, ուծացման վտանգը ամեն պահ ունենալով աչքի առաջ։
Տասնիննը տարի առաջ ազատագրված Շուշին այդպես էլ իրապես չդարձավ հայինը և հազարավոր հայեր բնակություն չհաստատեցին Շուշիում։
Շուշին ազատագրող հրամանատարներից Սասուն Միքայելյանը հանիրավի այսօր բանտարկված է ռեժիմի կողմից։ Շուշիի ազատագրումը, ցավոք իրապես տոն չէ մեզ համար, և այն նշվում է ձևի մեջ, և որտեղ չկա իրական բովանդակություն, քանզի մեր երկրի ճակատագիրը տնօրինում են շահապաշտ և փառասեր մի խումբ մարդիկ։ Իրավիճակը որակապես փոխելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը և հայությունը կեղեքող ռեժիմը տապալվի, և լինի գիտակցումը այն իրողության, որ Հայաստանը հայն է շենացնելու, լինելով առավել արդարամիտ, հավատով լեցուն և վճռական։

«Սարդարապատ» շարժում