Լրահոս

06.05.2011 17:23


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 7-ը, գողության 15 դեպքից՝ 10-ը, իսկ խուլիգանության` 1 և խարդախության  7 դեպքերն էլ բացահայտվել են:Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու ` 4  և գողության 3 դեպք: Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, որից 1-ը՝ վրաերթ. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը