2010թ. ապրիլի 17-ին կյանքից վաղաժամ հեռացավ Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Կարինե Հովսեփյանը: Արդեն մեկ տարի է, ինչ նա մեզ հետ չէ. այդ առիթով մարտական ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները հավաքվել էին Եռաբլուրում: Շիրմաքարի մոտ ընկերները հիշում էին նրա խիզախությունը, այդ «տղամարդ-կնոջը», ով ոչնչից վախ չուներ, ով նրանց համար և՛ քույր էր, և՛ մայր, և՛ ընկեր, իսկ թշնամու համար` ահ ու սարսափ: Կարինե Հովսեփյանը, առանց ընտանիքի անդամների գիտության, գաղտնի, հենց ջոկատների կազմավորման առաջին իսկ օրերին զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանության գործին: Հանուն հայրենքի ազատության նա զոհաբերեց իր անձնական կյանքը, իր կանացի երջանկությունը:
Կարինե Հովսեփյանը «Տիգրան Մեծ» ջոկատից էր և պատերազմի ընթացքում ապացուցեց, որ հայ կինը նույնպես կարող է լինել հայրենիքի պաշտպան: «Տիգրան Մեծ» ջոկատի ասոցիացիայի նախագահ Սմբատ Այվազյանը պատմում է. «Մինչ Արցախյան պատերազմի սկիզբը մտածում էի, որ կինը չպետք է լինի պատերազմի դաշտում. պատերազմը միայն տղամարդու գործ է: Սակայն մարտի դաշտում տեսնելով Կարինե Հովսեփյանի սխրանքները` համոզվեցի, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորի գործն է` անկախ սեռից: Նա հերոս աղջիկ էր»:
Տարելիցի օրը Եռաբլուրում էր նաեւ ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իրենց ճանապարհները խաչվել են Հյուսիային Արցախում, որտեղ Կարինեն հավատավոր զինակիցների հետ պայքար էր մղում մեր ժողովրդի արժանապատվության, ազատության և մեր հայրենիքի ամբողջության համար: Պարոն Հովհաննիսյանն այսպես բնութագրեց կին ազատամարտիկին. «Նա հայրենիքի նվիրյալ դուստրն էր, ով կյանքը, արյունը, ավյունը, կանացիությունը դրեց ազատության և հավատքի, հայրենիքի խորանի վրա, անմնացորդ նվիրվեց երկրի ամրությանը, ազատությանը և ապագային: Արժանի լինենք նրան, իր թողած ժառանգությանը և բոլոր նրանց, ովքեր այստեղ ննջում են: Արժանի լինենք մեր կյանքով և այն հայրենիքով, որին մենք պարտավոր ենք փայփայել մեր կյանքի օրերում»:
Պատերազմից հետո Կարինե Հովսեփյանը կրկին շարունակում էր ծառայել հայրենիքին. հայրենասիրական ոգով դաստիարակում էր մատաղ սերնդին, աշխատում էր փոքրիկ երկրապահների հետ: Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցի նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, կրթության մեջ հավատալով օրինակին, գտնում է, որ Կարինեի օրինակը վարակիչ է երեխաների համար: Տիկին Բախշյանը հուզմունքով է հիշում հայրենիքի քաջարի դստեր երկարամյա մտերմիկ կապը դպրոցի աշակերտների հետ, նրանց հաճախակի հանդիպումներն ու զրույցները, որոնք նպաստում էին երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Ահա այսպիսին էր նա` ամբողջ կյանքն անմնացորդ հայրենիքին նվիրած այդ կինը: Ռազմի դաշտում բազմիցս վիրավորված մարտիկը երկար ժամանակ թաքցնում էր իր ծանր հիվանդությունը և միայնակ կռիվ էր տալիս հիվանդության դեմ: Այս կռվում, սակայն, չկարողացավ հաղթել: Ինչպես նշում են զինակիցները, նա պատրաստ չէր մեռնելու, նա պատրաստ էր պայքարելու և մինչև վերջ պայքարելով` հեռացավ կյանքից:
Ցավոք, հերոսական ուղի անցած ազատամարտիկը կյանքի վերջին տարիներն անցկացրել է սոցիալական դժվարին պայմաններում, հանրակացարանում: Շատ ցավալի է, որ ազատամատիկների բազում ընտանիքներ այսօր մեր երկրում անուշադրության են մատնվում: Մինչդեռ մենք ունենք չավարտված պատերազմ, և այս անտարբերությունը տեսնող սերունդը արդյո՞ք պատրաստ կլինի տալ այնպիսի մարտիկներ, ինչպիսին էր Կարինե Հովսեփյանը` մարդ, ում, իր իսկ զինակիցների խոսքով, շատերն էին ցանկանում նմանվել…
Կին ազատամարտիկի հավերժ հիշատակին
2010թ. ապրիլի 17-ին կյանքից վաղաժամ հեռացավ Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Կարինե Հովսեփյանը: Արդեն մեկ տարի է, ինչ նա մեզ հետ չէ. այդ առիթով մարտական ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները հավաքվել էին Եռաբլուրում: Շիրմաքարի մոտ ընկերները հիշում էին նրա խիզախությունը, այդ «տղամարդ-կնոջը», ով ոչնչից վախ չուներ, ով նրանց համար և՛ քույր էր, և՛ մայր, և՛ ընկեր, իսկ թշնամու համար` ահ ու սարսափ: Կարինե Հովսեփյանը, առանց ընտանիքի անդամների գիտության, գաղտնի, հենց ջոկատների կազմավորման առաջին իսկ օրերին զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանության գործին: Հանուն հայրենքի ազատության նա զոհաբերեց իր անձնական կյանքը, իր կանացի երջանկությունը:
Կարինե Հովսեփյանը «Տիգրան Մեծ» ջոկատից էր և պատերազմի ընթացքում ապացուցեց, որ հայ կինը նույնպես կարող է լինել հայրենիքի պաշտպան: «Տիգրան Մեծ» ջոկատի ասոցիացիայի նախագահ Սմբատ Այվազյանը պատմում է. «Մինչ Արցախյան պատերազմի սկիզբը մտածում էի, որ կինը չպետք է լինի պատերազմի դաշտում. պատերազմը միայն տղամարդու գործ է: Սակայն մարտի դաշտում տեսնելով Կարինե Հովսեփյանի սխրանքները` համոզվեցի, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորի գործն է` անկախ սեռից: Նա հերոս աղջիկ էր»:
Տարելիցի օրը Եռաբլուրում էր նաեւ ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իրենց ճանապարհները խաչվել են Հյուսիային Արցախում, որտեղ Կարինեն հավատավոր զինակիցների հետ պայքար էր մղում մեր ժողովրդի արժանապատվության, ազատության և մեր հայրենիքի ամբողջության համար: Պարոն Հովհաննիսյանն այսպես բնութագրեց կին ազատամարտիկին. «Նա հայրենիքի նվիրյալ դուստրն էր, ով կյանքը, արյունը, ավյունը, կանացիությունը դրեց ազատության և հավատքի, հայրենիքի խորանի վրա, անմնացորդ նվիրվեց երկրի ամրությանը, ազատությանը և ապագային: Արժանի լինենք նրան, իր թողած ժառանգությանը և բոլոր նրանց, ովքեր այստեղ ննջում են: Արժանի լինենք մեր կյանքով և այն հայրենիքով, որին մենք պարտավոր ենք փայփայել մեր կյանքի օրերում»:
Պատերազմից հետո Կարինե Հովսեփյանը կրկին շարունակում էր ծառայել հայրենիքին. հայրենասիրական ոգով դաստիարակում էր մատաղ սերնդին, աշխատում էր փոքրիկ երկրապահների հետ: Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցի նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, կրթության մեջ հավատալով օրինակին, գտնում է, որ Կարինեի օրինակը վարակիչ է երեխաների համար: Տիկին Բախշյանը հուզմունքով է հիշում հայրենիքի քաջարի դստեր երկարամյա մտերմիկ կապը դպրոցի աշակերտների հետ, նրանց հաճախակի հանդիպումներն ու զրույցները, որոնք նպաստում էին երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Ահա այսպիսին էր նա` ամբողջ կյանքն անմնացորդ հայրենիքին նվիրած այդ կինը: Ռազմի դաշտում բազմիցս վիրավորված մարտիկը երկար ժամանակ թաքցնում էր իր ծանր հիվանդությունը և միայնակ կռիվ էր տալիս հիվանդության դեմ: Այս կռվում, սակայն, չկարողացավ հաղթել: Ինչպես նշում են զինակիցները, նա պատրաստ չէր մեռնելու, նա պատրաստ էր պայքարելու և մինչև վերջ պայքարելով` հեռացավ կյանքից:
Ցավոք, հերոսական ուղի անցած ազատամարտիկը կյանքի վերջին տարիներն անցկացրել է սոցիալական դժվարին պայմաններում, հանրակացարանում: Շատ ցավալի է, որ ազատամատիկների բազում ընտանիքներ այսօր մեր երկրում անուշադրության են մատնվում: Մինչդեռ մենք ունենք չավարտված պատերազմ, և այս անտարբերությունը տեսնող սերունդը արդյո՞ք պատրաստ կլինի տալ այնպիսի մարտիկներ, ինչպիսին էր Կարինե Հովսեփյանը` մարդ, ում, իր իսկ զինակիցների խոսքով, շատերն էին ցանկանում նմանվել…Արփինե Մաթևոսյան