Ստեփան Սաֆարյան. «Արտահերթ ընտրությունները դրված չեն երկխոսության հիմքում՝ անկախ նրանից, թե ՀԱԿ–ն ինչ է ասում այդ կապակցությամբ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն անդրադարձել է ՀՀ–ում սկսված փոփոխություններին։
–Ներկայացվում է, թե երկխոսությունն արվում է այն պատճառով, որ իշխանությունը ոչ միայն ուժեղ է, այլև ընդդիմությունն է կանխատեսելի: Սա իմիտացիա է, որ ՀՀ–ում փոփոխություններ են կատարվում: Սակայն բոլոր խոստումները սին են: Վերջին դատավարությունները ցույց են տալիս, որ հերթական անգամ գործ ունենք խոստումների հետ: Գիտե՞ք մարտի 3-ի իրադարձության մասին, որ կառավարության դեմ ոստիկանները խանգարեցին ԱԺ պատգամավորներին: Տիգրան Փոստանջյանի հետ կապված դատավարությունն ուղղակի զավեշտ է: Այդ գործի հետ կապված՝ անխուսափելի է լինելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած զեկույցը: Մենք տակավին չենք տեսնում, որ հասկանանք՝ ՀՀ-ում կա՞ քաղաքական կամք դատական համակարգի փոփոխության համար,–ասել է նա:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ասել է, թե միջազգային տարբեր կառույցների կողմից ՀՀ–ի վերաբերյալ ընդունվել են տարբեր փաստաթղթեր, որոնցում նշված է, որ ՀՀ–ում անազատության մեջ գտնվողներից շատերն անօրինական ձևով են հայտնվել այնտեղ:
–350-400 եվրո տուգանք է նախատեսված մեկ օր ապօրինի ազատազրկման համար: Սա պետք է ահազանգ լինի պետությանը: Ո՞ւմ հետ կարող են դատական համակարգում փոփոխություններ իրականացնել: Իհարկե կարող են կատարել փոփոխություններ, բայց ոչ նրանց հետ, ովքեր հրավիրվել էին Բաղրամյան 26: Նրանք շեղել են իրական ուղուց, նրանք խորհրդանիշն են անարդարության: Մարտի 1-ից մինչ օրս պետք է պատժեին այն մարդկանց, ովքեր պե՛տք է պատժվեին։ Դա ա՛յդ մարդկանց պատճառով չի եղել: Ծիծաղելի է հասարակության համար՝ ինչպիսի մարդկանց հետ են կատարում բարեփոխումներ: Այս մարդիկ ի սկզբանե կոծկել են հանցագործությունները,–ասել է նա:
Ստեփան Սաֆարյանն էլ հավելել է, որ իրենց խնդիրը չէ հավատալ իշխանությունների հավաստիացումներին։
–ՀԱԿ-ի խնդիրն է հավատալ նրանց հավաստիացումներին: Այն խնդիրները, որոնք փորձ է արվում ցույց տալ, թե լուծված են, մեզ համար բոլորովին էլ լուծված չեն: Ամենևին էլ Ազատության հրապարակում թույլ չեն տալիս հավաքներ անցկացնել: Քաղբանտարկյալների խնդիրը, այո՛, մեզ համար ողջունելի է, որ ազատ են արձակվում, բայց եթե մենք բավարարվում ենք սրանով, մեզ համար շարունակում է էական մնալ, որ պետության ասելիքը լինի ճշգրիտ: Մենք պնդում ենք, որ ապագայում մարտի 1-ի լինելը պետք է պետության կողմից տրված ճշգրիտ երաշխիք լինի: Այս վիճակը նման է հայ-թուրքականին: Մարտի 17-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իմ կողմից անբացատրելի վստահությամբ համոզմունք հայտնեց, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, դրանից հետո էլ տեսանք իշխանության քայլերը: Արտահերթ ընտրությունները երկխոսության հիմքում դրված չեն՝ անկախ նրանից, թե ՀԱԿ–ն ինչ է ասում այդ կապակցությամբ: ՀԱԿ–ը դա ասում է քարոզչական նպատակներով: Դա վտանգավոր մի երևույթ է,–ասել է նա:

7or.am