Լրահոս

06.05.2011 14:53


Իտալիայում, ընդդեմ տարվող տնտեսական քաղաքականության, գործադուլներ են անցկացվում

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Իտալիայում չորսժամյա համազգային գործադուլ է իրականացվում ընդդեմ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած կառավարության վարած տնտեսական քաղաքականության։

Ինչպես հաղորդում է «РИА Новости»–ն, հասարակական տրանսպորտն ընդհատումներով է աշխատում, իսկ նավերն ուղևորվում են ուշացումով։

Զանգվածային ցույցերն ու  բողոքի այլ գործողությունները, որոնք նպատակ ունեն կառավարության ուշադրությունը հրավիրել իրավիճակի վատթարացման, մասնավորապես զբաղվածության խնդրի և հարկային բարեփոխումների անցկացման վրա, կկայանան Իտալիայի քաղաքների հարյուրավոր  հրապարակներում։

Այս խորագրի վերջին նյութերը