ՀՌԱԿ ատենապետ. «ՀԱԿ–ը զբաղված է խաբեությամբ։ Այսպիսի ընդդիմությունը Սերժ Սարգսյանի համար նվեր է»
ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը համոզված է, որ ՀԱԿ–ն արտահերթ ընտրության տանելու հնարավորություններ չունի։
–ՀԱԿ–ը պարզապես զբաղված է խաբեությամբ, որպեսզի ասի՝ իբր թե մենք բանակցելու ենք, հետո այդ հարցը լուծելու, բայց մի խնդիր է լուծում՝ Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ կանգնած բոլոր այն մարդկանց, որոնք գիտեն խաղի իրական էությունը, կդարձնեն պատգամավորներ, մարդկանց բանտից բաց կթողնեն, զոհվածների հարազատներին կասեն՝ ձեզ կոմպենսացիա ենք տալու, դրա համար ենք գնում խորհրդարան, որոշակի մարդկանց էլ կկալանավորեն, կասեն՝ էդ էլ ձեր հոգու հանգստության համար, ձեզ սպանողներին բացահայտել ենք, և վերջ. այդ խաղը կհամարվի ավարտված։ Լևոն Տեր–Պետրոսյանն ուրիշ առաքելություն չունի՛։ Եթե նրանից ուրիշ առաքելություն եք սպասում, ընդամենը միամտություն է,–հայտարարել է Է. Անտինյանը՝ ավելացնելով.
–Ինքն ասում է՝ ով կխոսի հերթական ընտրությունից, ուրեմն նա իշխանության պատվերն է կատարում, բայց ամեն ինչ անում է, որ խնդիրը գնա հերթական ընտրություն, վերջում էլ պետք է ասի՝ դե գնանք, մասնակցենք, նա ա՛յն կարգի առևտրի մեջ ներքաշվեց, որը տեղի ունեցավ 2007–ից առաջ, երբ Ստեփան Դեմիրճյանին ասացին՝ եթե դու մենակ գնաս, դու ես լոկոմոտիվը, ինչի՞դ է պետք մյուսներին քաշ տաս, տանես «Արդարություն» դաշինք։ Դու միայնակ մասնակցի՛, քո մոտիկներին էլ տար խորհրդարան, խաթրներն էլ առ։ Ինքն այդ խայծը կուլ տվեց, մի քիչ էլ քաղաքական անփորձ տղա էր, որի պատճառով մենակ մասնակցեց, 5% չհավաքեց։ Դրանից հետո ամբողջ ժողովուրդն ասում էր՝ հասնո՛ւմ էր քեզ, լա՛վ էղավ, որ էդպես եղավ։
Է. Անտինյանը կարծում է, որ հիմա նույն բանը խոստացել են նաև Լևոն Տեր–Պետրոսյանին։
–Ասում են՝ Ազատության հրապարակը քո առաջ կբացենք, եթե դու քեզ խելոք պահես։ Եթե հրաժարվես արմատական կեցվածքից, մենք նաև բանտարկյալներին բաց կթողնենք։ Այսինքն, դու կտեղավորվես այն դաշտում, որը մենք քեզ կառաջարկենք։ Այսպիսի ընդդիմությունը Սերժ Սարգսյանի համար նվեր է։ Սերժ Սարգսյանըո՛չ կողմնացույցով, ո՛չ, անգամ, դեբիլափնտրիչով չէր կարող այսպիսի ընդդիմություն գտնի, որը 100 հազար մարդ ուսին դրած գնա և առաջարկի, ասի՝ ես ամեն ինչից հրաժարվում եմ, հեղափոխականությունից հրաժարվում եմ, ով էլ ուզի հեղափոխություն անի, կասեմ՝ Թուրքիայի պատվերն ես կատարում, հետո ինքը կասի՝ եթե դու իմ պատվերը չկատարես, ես քո դեմ հեղափոխություն կանեմ։ Լա՛վ, ո՞վ է այդքան միամիտ,–հայտարարել է ՀՌԱԿ ատենապետը։
ՀՌԱԿ ատենապետ. «ՀԱԿ–ը զբաղված է խաբեությամբ։ Այսպիսի ընդդիմությունը Սերժ Սարգսյանի համար նվեր է»
ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը համոզված է, որ ՀԱԿ–ն արտահերթ ընտրության տանելու հնարավորություններ չունի։
–ՀԱԿ–ը պարզապես զբաղված է խաբեությամբ, որպեսզի ասի՝ իբր թե մենք բանակցելու ենք, հետո այդ հարցը լուծելու, բայց մի խնդիր է լուծում՝ Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ կանգնած բոլոր այն մարդկանց, որոնք գիտեն խաղի իրական էությունը, կդարձնեն պատգամավորներ, մարդկանց բանտից բաց կթողնեն, զոհվածների հարազատներին կասեն՝ ձեզ կոմպենսացիա ենք տալու, դրա համար ենք գնում խորհրդարան, որոշակի մարդկանց էլ կկալանավորեն, կասեն՝ էդ էլ ձեր հոգու հանգստության համար, ձեզ սպանողներին բացահայտել ենք, և վերջ. այդ խաղը կհամարվի ավարտված։ Լևոն Տեր–Պետրոսյանն ուրիշ առաքելություն չունի՛։ Եթե նրանից ուրիշ առաքելություն եք սպասում, ընդամենը միամտություն է,–հայտարարել է Է. Անտինյանը՝ ավելացնելով.
–Ինքն ասում է՝ ով կխոսի հերթական ընտրությունից, ուրեմն նա իշխանության պատվերն է կատարում, բայց ամեն ինչ անում է, որ խնդիրը գնա հերթական ընտրություն, վերջում էլ պետք է ասի՝ դե գնանք, մասնակցենք, նա ա՛յն կարգի առևտրի մեջ ներքաշվեց, որը տեղի ունեցավ 2007–ից առաջ, երբ Ստեփան Դեմիրճյանին ասացին՝ եթե դու մենակ գնաս, դու ես լոկոմոտիվը, ինչի՞դ է պետք մյուսներին քաշ տաս, տանես «Արդարություն» դաշինք։ Դու միայնակ մասնակցի՛, քո մոտիկներին էլ տար խորհրդարան, խաթրներն էլ առ։ Ինքն այդ խայծը կուլ տվեց, մի քիչ էլ քաղաքական անփորձ տղա էր, որի պատճառով մենակ մասնակցեց, 5% չհավաքեց։ Դրանից հետո ամբողջ ժողովուրդն ասում էր՝ հասնո՛ւմ էր քեզ, լա՛վ էղավ, որ էդպես եղավ։
Է. Անտինյանը կարծում է, որ հիմա նույն բանը խոստացել են նաև Լևոն Տեր–Պետրոսյանին։
–Ասում են՝ Ազատության հրապարակը քո առաջ կբացենք, եթե դու քեզ խելոք պահես։ Եթե հրաժարվես արմատական կեցվածքից, մենք նաև բանտարկյալներին բաց կթողնենք։ Այսինքն, դու կտեղավորվես այն դաշտում, որը մենք քեզ կառաջարկենք։ Այսպիսի ընդդիմությունը Սերժ Սարգսյանի համար նվեր է։ Սերժ Սարգսյանը ո՛չ կողմնացույցով, ո՛չ, անգամ, դեբիլափնտրիչով չէր կարող այսպիսի ընդդիմություն գտնի, որը 100 հազար մարդ ուսին դրած գնա և առաջարկի, ասի՝ ես ամեն ինչից հրաժարվում եմ, հեղափոխականությունից հրաժարվում եմ, ով էլ ուզի հեղափոխություն անի, կասեմ՝ Թուրքիայի պատվերն ես կատարում, հետո ինքը կասի՝ եթե դու իմ պատվերը չկատարես, ես քո դեմ հեղափոխություն կանեմ։ Լա՛վ, ո՞վ է այդքան միամիտ,–հայտարարել է ՀՌԱԿ ատենապետը։
7or.am