ՀՀ պետական բուհերը վճարել են ավելի քան 741 մլն. դրամ հարկ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք առաջին եռամսյակում, բարեխիղճ կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, հայտնվել են այդ ցուցակում: Առաջին հազարում են 14 բուհ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություն, որոնց մեջ առաջատարը Երևանի պետական համալսարանն է /106-րդ տեղ/ 155 մլն. վճարման ցուցանիշով: Հաջորդում են Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը /116-րդ տեղ/ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը/220-րդ տեղ/ համապատասխանաբար 146 մլն. և 77 մլն. ցուցանիշներ:
Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկված կրթական կազմակերպություններն առաջին եռամսյակում պետական բյուջե են մուծել ավելի քան 741 մլն. դրամ:
ՀՀ պետական բուհերը վճարել են ավելի քան 741 մլն. դրամ հարկ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք առաջին եռամսյակում, բարեխիղճ կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, հայտնվել են այդ ցուցակում: Առաջին հազարում են 14 բուհ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություն, որոնց մեջ առաջատարը Երևանի պետական համալսարանն է /106-րդ տեղ/ 155 մլն. վճարման ցուցանիշով: Հաջորդում են Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը /116-րդ տեղ/ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը/220-րդ տեղ/ համապատասխանաբար 146 մլն. և 77 մլն. ցուցանիշներ: Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկված կրթական կազմակերպություններն առաջին եռամսյակում պետական բյուջե են մուծել ավելի քան 741 մլն. դրամ: