Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հայտարարել է, թե գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա 14% անկման փոխարեն այս տարի 10% աճ է ակնկալվում։
Նրա խոսքերով՝ կառավարությունն այսօր նպաստավոր պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար, որոնցից ամենակարևորը գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների նվազեցումն է։
–Առանջին անգամ քայլեր են ձեռնարկվել գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ՝ նախկին 22–24% տարեկան տոկոսադրույքի փոխարեն սահմանելով 10% տոկոսադրույք, որից 4%–ը սուբսիդավորվելու է պետության կողմից։ Արդեն չորս բանկեր ներգրավվել են այս գործընթացում, իսկ սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գյուղվարկերի տոկոսադրույքը կկազմի 8%, որից 6%–ը կսուբսիդավորի պետությունը,–ասել է Սամվել Գալստյանը։
Ագրարային համալսարանի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանն էլ նշել է, որ գյուղոլորտի առջև ծառացած խնդիրները միանգամից և միայն վարկերի տոկոսադրույքները նվազեցնելու միջոցով հնարավոր չէ լուծել։ Նրա խոսքերով՝ Հայաստանում ևս պետք է կիրառել համաշխարհային փորձը և ապահովել գյուղացի–խոշոր բիզնեսի ներկայացուցիչ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը, որը ոլորտի զարգացման լավագույն տարբերակներից է։
Անդրեաս Մելիքյանը նաև հայտարարել է, որ այսօր մարզերում լուծված չէ գյուղոլորտի կադրերի հարցը, քանի որ չկան պետության կողմից սահմանված գյուղատնտեսների, բույսերի պաշտպանների, որոշ համայնքներում՝ նաև անասնաբույժների հաստիքներ, այնինչ Ագրարային համալսարանը որակյալ կադրեր է պատրաստում, որոնք այսօր գործազուրկ են։
Ինչը՞ կփրկի գյուղոլորտը