Բնակարանների առքուվաճառքի գործարքների նվազում, վարձակալության գների աճ. Ինչ միտումներ են նկատվել շուկայում
Պատերազմն իր ազդեցություն է թողել նաև անշարժ գույքի շուկայի վրա, Հայաստանում նվազել են բնակարանների առքուվաճառքի գործարքները, նաև՝ գները, անշարժ գույքի գործակալություններից շատերն էլ նկատել են վարձով բնակարանների պահանջարկի ավելացում, հետևաբար նաև՝ վարձավճարների ավելացում, ոմանք էլ նկատում են, որ պատերազմի ավարտից հետո վարձով բնակարանները սկսում են ազատվել, վարձավճարներն էլ կամաց-կամաց վերադառնում են հին չափերին: Կադաստրի կոմիտեում սակայն նշում են՝ ամենօյա ռեժիմով ստացվող տվյալները դեկտեմբերի սկզբից ի վեր ցույց են տալիս բնակարանների նկատմամբ իրականացվող գործարքների ակտիվություն:«Արմենպրես»-ը շուկայի միտումները հասկանալու համար զրուցել է անշարժ գույքի գործակալությունների, Կադաստրի կոմիտեի ներկայացուցչի հետ:
«Պատերազմից հետո բնակարանների վաճառքի հետ կապված առաջարկը Երևանում մեծացել է, պահանջարկը՝ քչացել: Դրա արդյունքում գները մի թեթև անկում են ապրել»,-ասաց «Կոմպակտ ռիելթի» անշարժ գույքի գործակալության մենեջեր Հռիփսիմե Սամվելյանը:
«Ալեքսան ռիելթի», «Մայ հաուս», «Նոր տուն ռիելթի» անշարժ գույքի գործակալություններից բոլորում նկատել են բնակարանների վարձվաճարի չափի ավելացում:
«Ալեքսան ռիելթի» անշարժ գույքի գործակալության ադմինիստրատոր Նունե Դուխիկյանն օրինակ նշեց. «Երևանում վարձավճարների գները տատանվել են մոտ 20 հազար, երբեմն նույնիսկ մինչև 30 հազար դրամի չափով: Օրինակ 3 սենյականոց բնակարանի վարձակալության վճարը ծայրամասերում արժի մոտ 150 հազար դրամ, իսկ կենտրոնում՝ ավելի բարձր»:
Նա, սակայն, նկատել է բնակարանների վաճառքի գների նվազում:
«Մայ Հաուս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Գևորգ Հակոբյանն էլ Երևանում վարձով բնակարանների պահանջարկի աճին զուգընթաց նկատել է վարձավճարների աննշան բարձրացում: Նրա խոսքով՝ Արցախցի մեր հայրենակիցներն են հիմա հիմնականում վարձում բնակարաններ: Իսկ շուկայում, որպես այդպիսին, նա գնանկում չի նկատել: Վաճառքի գները էական փոփոխություն չեն կրել: Գնորդները սակայն պակասել են բավականին:
«Արարատ ռիելթի» անշարժ գույքի գորկալության ներկայացուցիչ Վահե Դանիելյան էլ նշում է. «Պատերազմի ընթացքում սառած վիճակ էր, կարելի է ասել բնակարանների առքուվաճառքի ոչ մի գործարք տեղի չէր ունենում: Գնային փոփոխություն չկար: Սակայն հետպատերազմյան շրջանում, այսինքն` հիմա փոքր գնանկում է նկատվում, գներն աստիճանաբար իջեցնում են»:
Դանիելյանը ևս նկատել է, որ պատերազմի օրերին Արցախից շատ մարդիկ էին տներ վարձակալել, սակայն այժմ հետ են վերադարձել: Ասպիսով նա կարծում է, որ վարձակալության գները նույնպես կնվազեն: «Արցախցիների մի մասին անվճար էին տրամադրել բնակարանները, մի մասն իրենք էին վարձել, մի մասի համար սփյուռքահայ բարերարներն էին վարձել: Բնակարանները զբաղված էին, ազատ բնակարաններ շատ քիչ էին, իսկ հիմա շատացել են ազատ բնակարանները: Կարծում եմ, որ գնանկում կունենանք»,-ասաց Դանիելյանը:
Նրա խոսքով՝ անկում են ապրում նորակառույց շենքերում բնակարանների վաճառքի գները: «Առաջարկը մեծ է, շատ-շատ են կառուցել: Շատերը կանխվաճարները կատարել են, սակայն քանի որ եկամուտները նվազել է, ցանկանում են արագ էժան վաճառել: Ամենամեծ գնանկումը սպասում ենք նորակառույց կիսատ շենքերում»,-ասաց նա:
«Նոր տուն ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վլադիմիր Հարությունյանն էլ նկատել է, որ պատերազմի ժամանակ վարձակալությամբ բնակարանների կրիզիս է առաջացել: «Այսինքն պահանջարկը շատ էր, առաջարկը քչացել էր: Մարդիկ կային, որ կարճ ժամանակով վարձով բնակարան չէին տալիս: Այսպիսով վարձերը սկսեցին թանկանալ՝ մոտ 20 տոկոսով: Հետպատերազմյան շրջանում, երբ շատ արցախցիներ դեռ հետ չեն գնացել, շատ տներ դեռ չեն ազատվել: Քիչ-քիչ ազատվում են բնակարանները, գներն էլ հետ են գալիս, նվազման միտում կա՝ բարձրացումից հետո: Պահանջարկը եղել է պատերազմի ընթացքում, մինչև պատերազմի վերջը: Հիմա այդքան շատ պահանջարկ չկա: Գները վերադառնում են հին չափերին»,-ասաց նա:
Գործակալը նկատել է, որ պատերազմի օրերին բնակարանների առքուվաճառքի գործարքները կանգնել էին, սակայն դեկտեմբերից նոր շարժ է նկատել, պահանջարկը քիչ-քիչ ակտիվանում է:
Դեկտեմբերից սկսած` շուկայի ակտիվացում են նկատել նաև Կադաստրի կոմիտեում: Կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը նշեց՝ տեսնում են ամենօրյա կնքված գործարքների թիվը: Դեկտեմբերի 1-ից ամեն օր բավականին մեծ ծավալով գործարք է գրանցվում: Սակայն դեռ չեն կարող ասել, թե դրանք ինչ գործարքներ են: «Ամենօրյա գործարքների աճը ցույց է տալիս, որ ակտիվություն կա»,-նշեց նա:
Կադաստրի կոմիտեում ևս պատերազմի օրերին արձանագրել են բնակարանների թե գների, թե կատարված գործարքների նվազում: «Երևանում հոկտեմբերին ունեցել ենք առքուվաճառքի 848 գործարք, որը սեպտեմբերի համեմատ նվազել է 17.6 տոկոսով, իսկ 2019-ի հոկտեմբերի համեմատ՝ 26.4 տոկոսով: Մարզերում հոկտեմբերին ունեցանք բնակարանի առքուվաճառքի 382 գործարք, որը սեպտեմբերի համեմատ նվազել է 25.1 տոկոսով: Իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ նվազումը կազմել է 36.8 տոկոս»,-ասաց Նազարյանը:
Անդրադառնալով գնային անկումներին՝ նա նշեց, որ Երևանում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակարանների գները նվազել են 0.7 տոկոսով, սակայն 2019-ի հոկտեմբերի համեմատ աճել 0.8 տոկոսով: Մարզերի քաղաքներում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազումը կազմել է 0.5 տոկոս, բայց նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նկատվել է աճ՝ 0.5 տոկոսով:
Առքուվաճառքի գործարքների նման նվազումը Նազարյանը միանշանակ պայմանավորում է պատերազմական իրավիճակով: «Սեպտեմբերին շատ մեծ աճ ունեինք: Կորոնավիրուսի առաջին ալիքից հետո շուկան շունչ էր ստացել: Սակայն հոկտեմբերին պատերազմի հետևանքով կտրուկ ընկավ, կոտրվեց: Սովորաբար սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները համարվում են լավագույն ամիսը՝ շուկայի համար: Պատերազմն իր ազդեցությունն ունեցավ»,-ասաց նա:
Կադաստրի կոմիտեն բնակարանների վարձակալության գործարքների վերլուծություն, որպես այդպիսին, չի կատարում, քանի որ քանակները քիչ են: Սակայն Նազարյանը նշեց՝ սա պայմանավորված է նրանով, որ շատերը գերադասում են վարձակալության գործարքներ գրասենյակում չանել: Նա այնուամենայնիվ ներկայացրեց վարձակալության գրանցված գործարքների քանակները՝ վստահեցնելով, որ իրական գործարքների թիվը շատ ավելի մեծ է: «Երևանում հոկտեմբերին ունեցել ենք 53 վարձակալություն, որը սեպտեմբերի համեմատ նվազել է 51.4 տոկոսով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ 31.2 տոկոսով է նվազել: Իսկ մարզերում ունեցել ենք բնակարանի 40 վարձակալություն, որը սեպտեմբերի համեմատ նվազել է 37.5-ով, իսկ նախորդ տարվա համեմատ 9.1 տոկոսով»,-ասաց նա:
Կոմիտեն նոյեմբերի տվյալները դեռ չի հրապարակել, սակայն Նազարյանը նշեց, որ իհարկե նոյեմբերին ևս առքուվաճառքի գործարքների նվազում է նկատվել:
Բնակարանների առքուվաճառքի գործարքների նվազում, վարձակալության գների աճ. Ինչ միտումներ են նկատվել շուկայում
Պատերազմն իր ազդեցություն է թողել նաև անշարժ գույքի շուկայի վրա, Հայաստանում նվազել են բնակարանների առքուվաճառքի գործարքները, նաև՝ գները, անշարժ գույքի գործակալություններից շատերն էլ նկատել են վարձով բնակարանների պահանջարկի ավելացում, հետևաբար նաև՝ վարձավճարների ավելացում, ոմանք էլ նկատում են, որ պատերազմի ավարտից հետո վարձով բնակարանները սկսում են ազատվել, վարձավճարներն էլ կամաց-կամաց վերադառնում են հին չափերին: Կադաստրի կոմիտեում սակայն նշում են՝ ամենօյա ռեժիմով ստացվող տվյալները դեկտեմբերի սկզբից ի վեր ցույց են տալիս բնակարանների նկատմամբ իրականացվող գործարքների ակտիվություն: «Արմենպրես»-ը շուկայի միտումները հասկանալու համար զրուցել է անշարժ գույքի գործակալությունների, Կադաստրի կոմիտեի ներկայացուցչի հետ: