Լրահոս

06.05.2011 13:19


«ՀՀԿ-ական «խրախճանքի» կամ ընտրաբարելավման իմիտացիայի պատճառների մասին»

Ընտրական  օրենսգրքի  մանր-մունր  փոփոխություններին  նվիրված  պառլամենտական երեկվա  միջոցառումը  հերթական  անգամ  ահազանգեց  առաջիկա  ընտրությունների ապօրինի  անցկացման  ծրագրավորման մասին:

Անգամ, ՀՀԿ-ականներին  հավատարիմ  դարձած  եվրոպական  փորձագետներն, արդեն  իսկ, բաց  տեքստով  են  սկսել  հասկացնել, որ ՀՀ  իշխանությունները, մեղմ  ասած, իմիտացիոն  գործունեությամբ  են  զբաղված /Հ.Գ.-1/:

Իսկ  սանձարձակությունն   այն  աստիճանի  է  հասել, որ ՀՀԿ-ականները

ծաղրուծանակի  են  վերածել ընտրական գործընթացների  արմատական  բարելավման   պահանջները /Հ.Գ.-2/:

Այդ  կապակցությամբ, հայտարարում  ենք, որ  այս  «խրախճանքի» հիմնական  պատճառը     ՀՀԿ-ական  իշխանությունների    քաղաքական  ընդդիմախոսների  անտարբերությունը  կամ  անկարողությունն  է  իրական մարտահրավերների բացահայտման  գործում, ինչով ոգևորված,  իշխանությունները ոչ միայն  չեն  աշխատում  ընտրությունների  հանդեպ  հասարակության   վստահություն  ձևավորման ուղղությամբ, այլ  ճիշտ  հակառակը՝  ժամանակավրեպ  ապօրինություններ  կամ  անգործություն  են  իրականացնում  առաջիկա ընտրություններում  իրենց  վերարտադրման համար:

«Ընդդեմ  ՀՀԿ  ապօրինությունների» համահայկական  կոմիտե

Հ.Գ. -1  - «Հայաստանում քաղաքական կամքի կիրառումը բոլոր շահառուների կողմից մնում է  հիմնական մարտահրավերը իսկական ժողովրդավարական ընտրություններանցկացնելուհարցում: Ընտրական Օրենսգիրքը կարող է լավ հիմք ապահովել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, եթե այն բարեխղճորեն կիրառվի»։

Հ.Գ. -2  -ԸՕ  նախագծի  գերագույն  հեղինակի  հակասահմանադրական /Սահմանադրության 50 և 64  հոդվածներ/ ներքոհիշյալ  հայտարարությունը  ցնցող հումորների  շարքին  կարելի  է  դասել՝  «Ըստ գործող օրենսդրության, նախագահի թեկնածուն պետք է վերջին 10 տարվա ընթացքում լինի միայն ՀՀքաղաքացի, պատգամավորության թեկնածուն` վերջին 5  տարվաընթացքում։ Մենք գտնումենք, որ դա անողջամիտ խիստ պահանջ է, եւ հրաժարվել ենք այդմ ոտեցումից` ամրագրել ենք,  որ թեկնածուն առաջադրվելու պահին պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի` ե՛ւ նախագահի,

ե՛ւ ԱԺ պատգամավորության թեկնածուների դեպքում»,- մեր թղթակցին ասաց Դավիթ Հարությունյանը։

«Հայոց աշխարհ»– 06.05.11

Այս խորագրի վերջին նյութերը