Լրահոս

06.05.2011 13:18


Ժիրայր Սեֆիլյան. «Որոշումը, որ կայացրել է Լևոն Տեր–Պետորսյանը, նոր պատմություն չէ. ես դա նկատել եմ տարիներ առաջ»

Ժիրայր Սեֆիլյան. «Որոշումը, որ կայացրել է Լևոն Տեր–Պետորսյանը, նոր պատմություն չէ. ես դա նկատել եմ տարիներ առաջ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր  Սեֆիլյանը  պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ–ը իշխանությունների հետ  գործարքի՞  է գնում՝ ասել է, թե չի կարող ասել՝  սենյակներում բանկացություններ են եղել, բայց ընթացքը ցույց է տալիս, որ գնում են հերթական խորհրդարանական ընտրությունների։

–Անպայման Տեր–Պետրոսյանական շրջանականերին մի ինչ–որ հատված տրվելու է, սակայն, անշուշտ, Սերժ Սարգսյանը  պահպանելու  է առյուծի  բաժինը, այսինքն խորհրդարանի 75%–ի հարցում նա որևէ մեկին չի զիջի, իսկ 25%–ի հարցում, խնդրեմ, նա փորձելու  է ընդդիմադիր  դաշտում նեղացողների միջև բաժանել  այն,–ասել է նա։

Ըստ  Ժիրայր Սեֆիլյանի՝ այս որոշումը, որ կայացրել է Լևոն Տեր–Պետորսյանը, նոր պատմություն չէ։

–Ես դա նկատել եմ տարիներ առաջ և  իմ տարակարծությունը հայտնել եմ, բայց նրանք մեր  հորդորները չեն լսել,–ընդգծել  է նա։

Հրացին, թե եթե այս որոշումը նոր  չէ, և տարիներ  առաջ է ակնհայտ եղել, արդյոք կարելի՞ է ասել, որ Լևոն Տեր–Պետրոսյանի և  ՀԱԿ–ի կռիվը, այդ 10 զոհերը եղել են աթոռի ու խորհրդարանի  այդ 5 տեղի համար, Ժիրայր  Սեֆիլյանը պատասխանել է.

–Ես այն կարծիքին չեմ, թե ի սկզաբնե Տեր–Պետրոսյանի  կարծիքն այդպիսին է եղել։ Ես կարծում եմ, որ 2008թ. մտնելով մեծ  քաղաքականություն՝ նա իրոք փորձեց ինչ–որ դրական բան իրականացնել, վստահ եմ՝ նա գիտեր, որ այս կլանը դիմելու է բռնի ուժի, սակայն համոզված եմ, որ ենթադրություն ուներ, որ արտաքին, միջազգային ուժերը թույլ չեն տա, և փոփոխություն կլինի։ Կարծում եմ, որ նրա գլխավոր սխալը հենց դա էր, որ  դրսի  ուժերի հետ է հույսեր կապել։ Երբ նա տեսավ, թե ինչ տեղի ունեցավ, համոզվեց, որ այլևս հնարավոր չէ որևէ փոփոխություն, և քանի որ նա, ըստ էության, հակահեղափոխական գործիչ է, նա երբեք չի կարող այս օրերին ճիշտ հունի  տանել  ընթացքը։ Ես կարծում եմ, որ նա այսօր  նույնպես կարող է օգուտ տալ  որևէ փոփոխության, բայց ոչ որպես առաջնորդող, այլ օժանդակող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը