Հաստավել են 2011-2012 ուսումնական տարվա մագիստրոսական տեղերը
ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ/անվճար/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի տրամադրման հիմնավորումներն ու առանձնահատկությունները: Առաջին անգամ մագիստրոսի կրթական ծրագրով տեղեր են հատկացվել բանակից զորացրվածներին, Պաշտպանության նախարարությանն ու ՀՀ ոստիկանությանը: Նախորդ տարվա Արցախին հատկացված 20 տեղի փոխարեն այս տարի տրամադրվել է 30 տեղ, իսկ արվեստի բուհերում տեղերը կրկնապատկվել են՝ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նախորդ տարվա 14 տեղի փոխարեն հատկացվել է 29 տեղ, իսկ Կոմիտասի անվան կոնսերվատորիային՝ 30 տեղ:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ/անվճար/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը:
Հաստավել են 2011-2012 ուսումնական տարվա մագիստրոսական տեղերը
ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ/անվճար/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի տրամադրման հիմնավորումներն ու առանձնահատկությունները: Առաջին անգամ մագիստրոսի կրթական ծրագրով տեղեր են հատկացվել բանակից զորացրվածներին, Պաշտպանության նախարարությանն ու ՀՀ ոստիկանությանը: Նախորդ տարվա Արցախին հատկացված 20 տեղի փոխարեն այս տարի տրամադրվել է 30 տեղ, իսկ արվեստի բուհերում տեղերը կրկնապատկվել են՝ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նախորդ տարվա 14 տեղի փոխարեն հատկացվել է 29 տեղ, իսկ Կոմիտասի անվան կոնսերվատորիային՝ 30 տեղ: ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ/անվճար/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը: