Հայաստանը մասնակցել է LA Times թերթի կազմակերպած ամենամյա Գրքի փառատոնին
ՀՀ Նախագահի հովանավորությամբ՝ Հայկական գրատպության 500 ամյակի շրջանակում, առաջին անգամ Հայաստանը մասնակցեց LA Times թերթի կազմակերպած ամենամյա Գրքի փառատոնին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքով և ՀԲԸՄ համահովանավորմամբ, փառատոնին ներկայացվեց հայկական մշակութային ժառանգությունը՝ Նարեկացուց մինչև ժամանակակից հայ գրողների լավագույն հավաքածուները, պատմության, արվեստի տարբեր բնագավառների օտարալեզու և հայերեն գրականություն, պատկերազարդ մանկական գրքեր, տեսերիզներ ու ձայնասկավառակներ:
Հայկական տաղավարն առանձնանում էր հատուկ ձևավորմամբ եւ այն LA Times-ի կողմից ճանաչվեց ամենեգեղեցիկ տաղավարներից մեկը:
Ողջունելով հայ և օտար այցելուներին՝ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանի մասնակցությունը խոշորագույն փառատոնին կարևոր քայլ է՝ Հայկական գրատպության 500-ամյա ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իմաստով, և մեծ պատասխանատվություն է երկու օրերի ընթացքում այն պատշաճ մատուցել՝ առաջին տպագիր գրքից մինչև էլէկտրոնային
գրականություն:
Առանձին ներկայացվեցին նաև ՀԲԸՄ Վիրտուալ հայկական համալսարանը, Կոմիտաս վարդապետի կյանքը ներկայացնող էլէկտրոնային գիրքը, Սարոյանի ծննդյան 100 ամյակի առիթով տպագրված՝ գրողի լուսանկարների ժողովածուն:
Հայկական տաղավարն այցելուներին հայտարարեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Փառատոնի երկու օրերի ընթացքում ընթերցասերների համար հնարավորություն ստեղծվեց զրուցել հայ ժամանակակից գրողների հետ, ովքեր իրենց հերթին փառատոն էին բերել իրենց ժողովածուները:
Հայկական տաղավարում հնչում էր ազգային երաժշտություն, այցելուներին բաժանվում էին օտարալեզու գրականության նմուշներ և հայկական մանրանկարչության դրվագներով պատկերազարդված շապիկներ:
Խոշորագույն փառատոնին հայկական առաջին ներկայությունը ողջունեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը, ով ներկայացրեց ժամանակակից անգլալեզու գրականությունը հայերի ցեղասպանության մասին։
Փառատոնի ավարտին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Մշակույթի նախարարի առաջարկով հաջորդ տարի Հայաստանը կստանձնի LA Times-ի Գրքի փառատոնի գլխավոր հովանավորի դերը:
Հայաստանը մասնակցել է LA Times թերթի կազմակերպած ամենամյա Գրքի փառատոնին
ՀՀ Նախագահի հովանավորությամբ՝ Հայկական գրատպության 500 ամյակի շրջանակում, առաջին անգամ Հայաստանը մասնակցեց LA Times թերթի կազմակերպած ամենամյա Գրքի փառատոնին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքով և ՀԲԸՄ համահովանավորմամբ, փառատոնին ներկայացվեց հայկական մշակութային ժառանգությունը՝ Նարեկացուց մինչև ժամանակակից հայ գրողների լավագույն հավաքածուները, պատմության, արվեստի տարբեր բնագավառների օտարալեզու և հայերեն գրականություն, պատկերազարդ մանկական գրքեր, տեսերիզներ ու ձայնասկավառակներ:
Հայկական տաղավարն առանձնանում էր հատուկ ձևավորմամբ եւ այն LA Times-ի կողմից ճանաչվեց ամենեգեղեցիկ տաղավարներից մեկը:
Ողջունելով հայ և օտար այցելուներին՝ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանի մասնակցությունը խոշորագույն փառատոնին կարևոր քայլ է՝ Հայկական գրատպության 500-ամյա ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իմաստով, և մեծ պատասխանատվություն է երկու օրերի ընթացքում այն պատշաճ մատուցել՝ առաջին տպագիր գրքից մինչև էլէկտրոնային գրականություն: Առանձին ներկայացվեցին նաև ՀԲԸՄ Վիրտուալ հայկական համալսարանը, Կոմիտաս վարդապետի կյանքը ներկայացնող էլէկտրոնային գիրքը, Սարոյանի ծննդյան 100 ամյակի առիթով տպագրված՝ գրողի լուսանկարների ժողովածուն: