ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը հնարավոր է պաշտոնանկ արվի
«Վեստի»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության Սանկտ- Պետերբուրգի պատգամավորները հանդես են եկել ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ։ Չի բացառվում, որ վերջինս կարող է վաղաժամ հեռացվել պաշտոնից:
Հարցը քննարկվելու է մայիսի 18-ին: Միրոնովի պաշտոնանկությանը հավանություն են տվել ՌԴ Դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական և Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները։ Նրանց ընդհանուր ձայները տեսականորեն բավարար են Միրոնովին պաշտոնանկ անելու համար։
Ռուսական լրատվամիջոցնեևը շեշտում են, որ «Արդար Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Միրոնովը պարբերաբար քննադատել է վարչապետ Վլադիմիր Պուտինին և «Եդինայա Ռոսիա» –ին։
ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը հնարավոր է պաշտոնանկ արվի
«Վեստի»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության Սանկտ- Պետերբուրգի պատգամավորները հանդես են եկել ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ։ Չի բացառվում, որ վերջինս կարող է վաղաժամ հեռացվել պաշտոնից: Հարցը քննարկվելու է մայիսի 18-ին: Միրոնովի պաշտոնանկությանը հավանություն են տվել ՌԴ Դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական և Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները։ Նրանց ընդհանուր ձայները տեսականորեն բավարար են Միրոնովին պաշտոնանկ անելու համար։ Ռուսական լրատվամիջոցնեևը շեշտում են, որ «Արդար Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Միրոնովը պարբերաբար քննադատել է վարչապետ Վլադիմիր Պուտինին և «Եդինայա Ռոսիա» –ին։