Լրահոս

06.05.2011 12:18


Փամբակը ողողել է ափերը

Մայիսի 5-ին՝ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ղուրսալ գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով բարձրացել է Փամբակ գետի ջրի մակարդակը` ողողվել են ափամերձ շինությունները:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ողողվել են ոռոգման ջրի համակարգի շինությունը և Հ.Խաչատրյանին պատկանող չօգտագործվող ջերմոցի պատը` 15 մ երկարությամբ:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը