Սույն թվականիմայիսի 7-ին, վաղը, միայն մեկ օր, ժամը 12:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Ֆիլմերի սրահում (9-րդ հարկ) Արատտա երիտասարդական ակումբը կազմակերպում է «Անձրևի հարս» խորագրով հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդես-մրցույթ: Ցուցահանդեսին ներկայացվելու են հայ ստեղծագործողների կողմից պատրաստված շուրջ 50 տիկնիկներ` ներկայացված ամենատարբեր ժանրերում: Միջոցառման ընթացքում կներկայացվի Հայկ Սայադյանի «Նազարե» էքսպերիմենտալ շարժանկարի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: Ցուցահանդես-մրցույթի վերջում հատուկ հանձնախմբի կողմից կընտրվեն 3 լավագույն աշխատանքներ: Հաղթողները կարժանանան խրախուսական դրամական պարգևների:
Հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդես-մրցույթ
Սույն թվականի մայիսի 7-ին, վաղը, միայն մեկ օր, ժամը 12:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Ֆիլմերի սրահում (9-րդ հարկ) Արատտա երիտասարդական ակումբը կազմակերպում է «Անձրևի հարս» խորագրով հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդես-մրցույթ: Ցուցահանդեսին ներկայացվելու են հայ ստեղծագործողների կողմից պատրաստված շուրջ 50 տիկնիկներ` ներկայացված ամենատարբեր ժանրերում: Միջոցառման ընթացքում կներկայացվի Հայկ Սայադյանի «Նազարե» էքսպերիմենտալ շարժանկարի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: Ցուցահանդես-մրցույթի վերջում հատուկ հանձնախմբի կողմից կընտրվեն 3 լավագույն աշխատանքներ: Հաղթողները կարժանանան խրախուսական դրամական պարգևների:
Մուտքն ազատ է: