ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հենվելով կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության վրա, հրապարակել է հանրապետությունում գրանցված հանցագործությունների դեպքերի մասին 2010թ. հունվար-մարտի տվյալները։ Համաձայն այդ տվյալների՝ 2009թ. հունվար-մարտի համեմատ 2010թ. նույն ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակն աճել է 26,4%–ով՝ կազմելով 3663 դեպք։ Այդ թվում աճել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության և ծանր հանցագործությունների քանակը։ 5,8%–ով նվազել են միայն առանձնապես ծանր հանցագործությունները։ 17,0%–ով մեծացել է նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճը կազմել է 20,6%։
ՀՀ–ում հանցագործությունների թիվը 26,4%–ով աճել է

7or.am