Լրահոս

06.05.2011 10:34


«Լուսակերտը» վաճառելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում

«Լուսակերտը» վաճառելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» սեփականատերը փոխվել է. ընկերությունը ձեռք է բերել «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, «Դվին» կոնցեռնի ղեկավար Ռաֆիկ Սարգսյանը։

«7օր»–ի հետ զրույցում, սակայն, «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հերքել է այդ լուրերը՝ պնդելով, որ ընկերությունը վաճառելու ուղղությամբ միայն բանակցություններ են ընթանում։

–Խոսակցություններ կան, բայց հստակ բան չկա,–ասել է Խ. Մանուկյանը՝ ավելացնելով, որ միայն «Գետամեջի» հետ չեն բանակցություններ տեղի ունենում։

«7օր»–ի հարցին, թե ինչո՞ւ է, այդուհանդերձ, որոշել վաճառել իր ընկերությունը, Խ. Մանուկյանը պատասխանել է.

–Եթե լավ գին են տալիս, ինչո՞ւ չվաճառես։ Չկա, չէ՞, չվաճառվող բան։

Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 30–ին ՏՄՊՊՀ–ն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությանը ճանաչել էր գերիշխող դիրքը չարաշահող և տուգանել 100 մլն դրամով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը