Լրահոս

06.05.2011 10:28


Կարմիր խաչը Սիրիայում վիրավորվածների մոտ գնալու թույլտվություն է պահանջում

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պահանջել է, որ իր աշխատակիցներին թույլ տան մտնել Սիրիայի Դարաա քաղաքը, որտեղ բանակը ծավալուն հատուկ գործողություններ է իրականացնում ընդդեմ հակառավակական ցույցերի մասնակիցների։

Կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, թե շատ սիրիացիներ կարող են մահանալ, եթե նրանց անհապաղ բժշկական օգնություն չցուցաբերվի։

Ինչպես հաղորդում է «BBC»–ի՝ սիրիա–հորդանանյան սահմանի վրա գտնվող թղթակիցը, իրեն Սիրիայից բերված տեսանկարահանումներ  են հասել, որտեղ պատկերված է, որ մարդիկ վիրավոր ընկած են փողոցներում և արնաքամ են լինում  մինչև մեռնելը։ Մի սիրիացու խոսքերով՝ իր  ընտանիքի  երեք անդմաներ  սպանվել  են զինվորների  կողմից։

Օտարերկրյա լրագրողների մուտքը Սիրիա արգելված է,  դրա համար  էլ  ճշգրիտ տեղեկատվություն ստանալ հնարավոր  չէ։

Հիշեցնենք, որ  Հորդանանին մոտ գնտվող սիրիական Դարաա քաղաքը  անհանգիստ  է ապրիլի 25–ից, և չնայած բանակի  հատուկ գործողությունների վերաբերյալ նախագահ Ասադի հարմանին՝  քաղաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը