Լրահոս

06.05.2011 10:06


Լիբիան Քադաֆիի գումարները ապստամբներին տալը համարել է «ծովահենություն»

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Լիբիան Մուամար Քադաֆիի սառեցված հաշիվները ապստամբներին տալու հավանական տարբերակը համարել է «ծովահենություն»

Նշենք, որ Քադաֆիի  սառեցաված  հաշիվները «Լիբիայի ժողովրդին» հանձնելու  հայտարարությամբ երեկ  հանդես էր եկել  ԱՄՆ պետքարտուղար  Հիլարի  Քլինթոնը։

Խոսքը 90 մլրդ դոլարի մասին, է որից 30 մլրդ–ը սառեցվել  է ԱՄՆ–ում, իսկ 60 մլրդ–ը՝ եվրոպական երկրներում։

Սակայն Լիբիայի փոխարտգործնախարար Հալեդ Կայիմը մեկնաբնելով Քլինթոնի  հայտարարությունը՝ ասել է.

–Ցանկացած  գործողություն՝ կապված սառեցված  հաշիվների հետ, նույնն է, ինչ ծովահենությունը բաց ծովում։ Ապստամբները իրավաբանական անձինք չեն։ Լիբիան մասերի չի բաժանված ո՛չ հանրաքվեով, ո՛չ էլ ՄԱԿ–ի  բանաձևով։ Սա պատիժ է, և  եթե մենք լռենք, ապա կապրենք ջունգլիներում։

Այս խորագրի վերջին նյութերը