Քլինթոնը բացատրել է, թե ինչո՞ւ, երբ վերացնում էին բեն Լադենին, ինքը ծածկել է երեսը
Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատմել է, որ «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին վերացնելու մասին հաղորդագրությանը սպասելիս ինքը հազի նոպա է ունեցել և իրեն հազիվ է զսպել, որ չփռշտա։
Հռոմում Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ համատեղ ասուլիսում Քլինթոնը պատմել է այն իրադրության մասին, որը պատկերված է «Ալ Քաիդայի» առաջնորդ բեն Լադենին վերացնելու ժամանակ արված՝ ԱՄՆ–ի ղեկավարության բոլորին հայտնի լուսանակարում։ Այդ լուսանկարում Քլինթոնը նստած է ձեռքով բերանը փակած։
Պետքարտուղարը պատմել է, թե բեն Լադենի տան վրա ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների հարձակումն իր համար «38 ամենածանր րոպեներն են եղել», և ինքը չգիտի, թե Սպիտակ տան լուսանկարիչը ո՞ր պահին է արել հայտնի լուսանկարը։
Միևնույն ժամանակ Քլինթոնն իր ձեռքի շարժումն ու դեմքի արտահայտությունը հեռավոր Պակիստանում իրականցվող գործողություններով չի բացատրում։ Բանն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարը տառապում է գարնանն ի հայտ եկող ալերգիկ հիվանդությամբ, և բերանը ձեռքով փակել է, որպեսզի ԱՄՆ–ի և մարդկության ճակատագրի համար այդքան կարևոր պահին չհազա կամ չփռշտա։