Կարծիք

13.12.2020 17:31


«Ողջ օրը Նիկոլը խմել է, մի քանի անգամ քնել է սեղանի շուրջ․ խմել է միայնակ». Կարամբա

«Ողջ օրը Նիկոլը խմել է, մի քանի անգամ քնել է սեղանի շուրջ․ խմել է միայնակ». Կարամբա

«Կարամբա» տելեգրամ ալիքի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը գրում է.

«Պատմում եմ, թե ինչ է տեղի ունեցել երեկ երեկոյան Երևանում: Բոլոր փաստերը ստուգված են մի քանի աղբյուրներից:

Ողջ օրը Նիկոլը խմել է: Մի քանի անգամ քնել է սեղանի շուրջ: Խմել է միայնակ: Անձնական անվտանգությունը մերթընդմերթ ներս է մտել, որովհետև զրույցների ժամանակ նախկինում նա ինքնասպանության մասին մտքեր է արտաբերել:

Վարչապետի անձնական բժիշկը հասկանում է, որ նա հոգեկան խանգարման եզրին է, բայց կատեգորիկ կերպով արգելում է նրան տալ ուժեղ հոգեմետ դեղամիջոցներ, քանի որ մոտ 3 շաբաթ առաջ, երբ Փաշինյանը, հոգեմետը խառնել էր ալկոհոլի հետ, կառավարական առանձնատունը ջարդուփշուր էր արել, և անվտանգութան ծառայողներն անգամ ստիպված էին եղել կապել նրան:

Բժիշկների միակ խորհուրդը, որը քիչ թե շատ կատարում է վարչապետի անվտանգությունը, այն է, որ նրան թույլ են տալիս խմել և վարչապետին մեկուսացնում են վատ լուրերից: Բայց վերջին ժամանակներս լավ նորություններ պարզապես չկան, և Փաշինյանը միայնակ է մնում օղու բաժակի հետ:

Երեկ էլ Նիկոլը երեկոյան հարբել է և պատահաբար, անվտանգության երիտասարդ ծառայողից խնդրելով հեռախոսը, տեսել է նորություններն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հադրութի շրջանում, ու անմիջապես կորցրել ինքնատիրապետումը: Սկսել է գոռալ ու անմիջապես իր մոտ կանչել պաշտպանության նախարարին, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարներին:

Շատ երկար գոռացել է, որ աշխատանքից կազատի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին`որպես դավաճանի: Սկսել է պահանջել`թողնեն Ֆեյսբուք մտնի, որ դիմի սիրելի ժողովրդին: Նիկոլը մինչ այժմ վստահ է, որ ժողովուրդն իրեն սիրում է, իսկ ամեն ինչ փչացնում են ծախու քաղաքական գործիչներն ու փողոց դուրս եկած հազարավոր վաճառված մարդիկ:

Ի վերջո, անվտանգության ծառայության պետը որոշում է վարչապետին տանել կառավարության շենք ու ուղիղ եթեր մտնելու անվան տակ կաթիլայիններ միացնել նրան, մաքրել արյունը ու տալ ուժեղ հանգստացնող միջոցներ:

Ճանապարհին Նիկոլը փաթ ընկած լեզվով պահանջել է ոստիկանական ուժեր հանել փողոցներ՝ ընդդիմության հարցերը վերջնականապես լուծելու համար: Վարչապետի անվտանգութան ծառայությունը մտահոգություն է ունեցել, որ այդ վիճակում նա կարող է ցանկացած միջադեպ սադրել, և կառավարության շենքը շրջափակում է մի քանի շարք ոստիկաններով: ԱԱԾ տնօրենը հարբած Նիկոլին հանգստացնելու համար ուղարկում է նաև Ալֆա ջոկատը:

Կառավարության շենքում պարզապես խելագարություն է տիրել: Այս ու այն կողմ են գնացել-եկել ոստիկանության աշխատակիցներ, Ալֆա ջոկատը, անձնական անվտանգությունը, պատգամավորներ, շտապ օգնության բժիշկներ: Որևէ քննարկում, իհարկե, չի եղել: Նիկոլը պարբերաբար քթի տակ ինչ-որ բան է մռթմռթացել:

Եկել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ բղավել, որ չի կարելի այդ վիճակում ուղիղ եթեր մտնել, որովհետև ժողովուրդն անմիջապես փողոց դուրս կգա, ու իրենց բոլորի վերջը կգա:

Արման Բաբաջանյանն է Նիկոլին զեկուցել, որ լրագրողներ են գալիս` նրան ուղիղ եթերում նկարահանելու համար:

Նիկոլը քիչ թե շատ հանգստանում է ու պառկում կաթիլայիններ ստանալու: Մնացածը տեխնիկայի հարց էր: Մաքրել են արյունը, ուժեղ սեդատիվ միջոցները հանել օրգանիզմից, թուլացած վարչապետին մտցրել մեքենան ու տարել: Ուժայիններն էլ ցրվել են, ասես ոչինչ չէր պատահել»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Այս խորագրի վերջին նյութերը