Լրահոս

05.05.2011 17:44


Պայթյուն և վնասվածքներ Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկայում

Մայիսի 4-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 25-ամյա Էդուարդ Ա.-ն, 23-ամյա Վազգեն Գ.-ն և 33-ամյա Ղազար Ա.-ն:

Պարզվել է, որ նրանք վնասվածքներն ստացել են նույն օրը,  ժամը 16.00-ի սահմաններում, Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրամասերից մեկում՝ թթվածնի բալոնի պայթելու հետևանքով:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը