ՄԱԿ-ի 4-րդ համաժողովը թույլ զարգացած երկրների վերաբերյալ
«Թույլ զարգացած երկրները ներկայացնում են մարդկության ամենաաղքատ և խոցելի հատվածը:Նրանք շարունակում են մնալ զարգացման անհրաժեշտության կիզակետում»:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի մուն, սեպտեմբեր 2010 թ.
Օրենսդրական մանդատ
2008 թ. 63/227 բանաձևով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց գումարել ՄԱԿ-ի 4-րդ համաժողովը թույլ զարգացած երկրների հարցերով /ԹԶԵ-4/: Համաժողովը նոր տասնամյակի առաջին գլխավոր հանդիպումն է և աշխարհում աղքատության դեմ պայքարի լուրջ մարտահրավեր է հանդիսանում: 2009 թ. 64/213 բանաձևը թույլ զարգացած երկրների, ցամաքով շրջապատված զարգացող երկրների և զարգացող փոքր կղզի պետությունների հարցերով Գերագույն ներկայացուցչական գրասենյակը սահմանեց, որպես համաժողովի նախապատրաստական աշխատանքների առանցքային կետ և ընդունեց Թուրքիայի հանրապետության հյուրընկալության առաջարկը:
Նպատակները
ԹԶԵ-4 և դրա նախապատրաստական աշխատանքները հանգամանորեն կգնահատեն ԹԶԵ-ների և 2001-2010 թթ. Գործողությունների բրյուսելյան ծրագրի աջակիցների ձեռնարկած քայլերը, կփոխանակեն փորձն ու գիտելիքները, կսահմանեն ԹԶԵ-ների նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև ազգային և միջազգային մակարդակով գործողությունները, որոնք անհրաժեշտ են դրանց արդյունավետ արձագանքելու համար, կվերահաստատեն ՄԱԿ-ի գլխավոր համաժողովների և գագաթաժողովների սահմանած ԹԶԵ-ների հատուկ կարիքները հոգալու պարտավորությունները, ի շահ ԹԶԵ-ների հանձն կառնեն միջազգային աջակցության հավելյալ միջոցառումներ, և այս առումով կհաստատեն և կընդունեն նոր համագործակցություն ԹԶԵ-ների և դրանց զարգացման աջակիցների միջև:
Ակնկալվում է, որ 2011 թ. մայիսի 9-13-ը Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում կայանալիք համաժողովի ընթացքում ԹԶԵ-ների զարգացման հարցերով Գործողությունների նոր ծրագիր կմշակվի, որը կսահմանի զարգացման հետագա հարացույցը: Հաջորդ տասնամյակի առանցքային նպատակները պետք է ներառեն աղքատությունից և սովից տառապող մարդկանց թվի կիսով չափ կրճատում և ազգային ինքնուրույնության շուտափույթ հաստատում ֆիզիկական ու սոցիալական ընդգրկուն ենթակառուցվածքի ձևավորման, գյուղատնտեսական բարեփոխումների խթանման և աշխատատեղերի ստեղծման համար արդյունավետ միջոցների ձեռնարկման շնորհիվ: Ի հավելումն ասվածի, ԹԶԵ-ների կեսից ավելին գալիք տաս տարիների ընթացքում այս կարգավիճակից պետք է դուրս գան:
ԹԶԵ-ների ձեռքբերումների համար առանցքային ոլորտներն են`
Արդյունավետ կարողունակությունը
Զարգացման պաշտոնական աջակցությունը
Որակյալ արտաքին անմիջական ներդրումը
Գյուղատնտեսության և սննդի անվտանգությունը
Առևտուրը
Կլիմայական փոփոխությունները
Առաջնային ծառայությունների համընդհանուր հասանելիությունը
Թույլ զարգացած 48 երկրները
ԹԶԵ-ները այն երկրներն են, որոնք առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների հարուցած և բնածին աղետների հանդեպ: Դրանց ընդհանուր հաշվարկով 885 մլն. բնակչությունը, որի 75%-ի օրական եկամուտը 2 դոլարից էլ քիչ է, տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք աշխարհի մյուս մասերում վաղուց արդեն վերացել են: ԹԶԵ-ները հիմնականում Հազարամյակի զարգացման նպատակներից ետ մնացող երկրներն են, և նրանց առաջընթացը խթանելը կարող է ՀԶՆ-ների արշավի ամենահաջող գագաթնակետը լինել:
Տարրական տեխնոլոգիաները, թույլ ֆիզիկական ենթակառուցվածքն ու էներգիայի անկայուն պաշարները խոչընդոտում են համաշխարհային մրցունակությանը, սակայն կա նաև մեծ ներուժ.
Առաջին անհրաժեշտության ապրանքների գնի աճով պայմանավորված` ԹԶԵ-ների ընդհանուր թիվը վերջին տասնամյակի ընթացքում տարեկան աճել է 6-7%- ով, սակայն անգամ 2009 թ. ճգնաժամի ընթացքում դրանց տնտեսությունները ավելի քան 4% աճ են գրանցել:
Դրանց կառավարությունների մեծ մասը ներդրման ոլորտում բարեփոխումներ է անցկացնում և ունի երիտասարդ ու ստեղծագործ աշխատուժ:
Առևտուրն ու մուտքային ներդրումներն աճում են:
Այս երկրներում է գտնվում աշխարհի ռազմավարական նշանակության հանքերի և ռեսուրսների զգալի մասը` նավթ, գազ, ածուխ, ոսկի, արծաթ, ադամանդ, բոքսիտ, կոբալտ, ուրան և կոլտան:
ԹԶԵ-ներին են պատկանում նաև ընդարձակ վարելահողեր, արևադարձային անտառներ, որոնք կանխում են գլոբալ տաքացումը և ապահովում կենսաբազմազանությունը, ինչպես նաև վերականգնվող էներգիայի, խմելու ջրի պաշարներ, ջրային ու առափնյա կարևոր ռեսուրսներ: