Լրահոս

05.05.2011 17:03


Սիրիական բանակը հեռանում է խռովությունների օջախ համարվող Դերաա քաղաքից

Սիրիական բանակը հեռանում է խռովությունների օջախ համարվող Դերաա քաղաքից

Ռազմական գործողությունները Սիրիայի հակակառավարական ցույցերի գլխավոր օջախում՝ Դերաա քաղաքում, ավարտված են, բանակը քաղաքից դուրս է բերում իր ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է «ՍԱՆԱ» տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրի։

Սիրիական բանակն ու անվտանգության ուժերը մայրաքաղաք Դամասկոսից 120 կմ հեռավորության վրա գտնվող Դերաա քաղաքում գործողությունը սկսել են ապրիլի 25–ին։ «ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ վերջին 10 օրերի ընթացքում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, զոհվել է 50 մարդ։

«Բանակը սկսել է իր ստորաբաժանումների փուլային ձևով դուրսբերումը քաղաքից իր առջև դրված խնդիրների լուծումից հետո… Կյանքը քաղաքում աստիճանաբար վերադառնում բնականոն հունի»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ցուցարարների ու անվտանգության կառույցների աշխատակիցների միջև բախումների հետևանքով, ընդդիմության տվյլաների համաձայն, զոհվել է 500 մարդ։ Իր հերթին, ըստ «ՍԱՆԱ» գործակալության հաղորդած պաշտոնական տվյալների, «քաղաքացիների ու հայրենիքի անվտանգության դեմ վարձկանների հրահրած բռնությունների» սկզբից զոհվել են 70 քաղաքացիական անձ, 78 զինվոր և ոստիկան։

Այս խորագրի վերջին նյութերը