2 կգ բրիձի ու շաքարավազի հերթ՝ Ստեփանակերտի կենտրոնում. Արցախում սոսկալի վիճակ է (լուսանկար)
Mediaport-ի՝ Ստեփանակերտում գտնվող թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են պատերազմից հետո Արցախ վերադարձած մարդիկ հերթում սպասում 2 կգ բրիձի ու շաքարավազի իրենց չափաբաժնին: Երբեմնի ծաղկուն, մաքուր ու կյանքով լի քաղաքում ամենուր տխրություն է, սուգ, կորսված հույսեր ու անորոշություն:
Արցախցիների մեծ մասը խուսափում էր տեսախցիկից ու խնդրում՝ չնկարել իրենց «բա գլխիկոր, անտուն ու անհայրենիք մարդը կամերայի առաջ երևալու երես կունենա՞»,-ասաց տիկին Ռուզանն՝ արցունքները սրբելով աչքերից:
72-ամյա Մարջիկ տատն էլ, լացը կոկորդում խեղդելով, անիծում էր պատերազմ հնարողին ու երկիրը ծախողներին: «Իմ Շուշին չի ընկել, հանձնել են, երանի մեռնեի չլսեի Շուշիից եկող մուղամը.. մեզ համար բարեկեցիկ, ապահով ու անվտանգ ապրում էինք, էս ինչ աղետ բերեցին մեր գլխին, [վիրվավորանքներ ու անեծքներ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի ու Արայիկ Հարությունյանի հասցեին]:
90-ականների հերթերից ոչ մի բանով չտարբերվող հերթերում սպասող արցախցիները պատմում են, որ ամենասուրն այս պահին կացարանի խնդիրն է: Բնակեցման ենթակա տները քիչ են, եղածների վարձն էլ հասնում է մինչև 180-200.000 դրամի, որը վճարելու միջոցներ չկան:
Ձմռանն ընդառաջ ամենաառաջնայինը կոմունալ վարձավճարների խնդիրն է, որն, ըստ արցախցիների, պետությունը սկզբում խոստացել էր ամբողջությամբ փոխհատուցել, այնուհետ սահմանափակումներ են մտցրել:
Նոր կյանքի հույսով Արցախ վերադարձածների մեջ ցավոք արդեն շատ են մարդիկ, ովքեր այս օրերին սկսել են փնտրել անվճար տրանսպորտ իրենց գոնե ժամանակավոր վերադարձը Երևան ապահովելու համար, քանի որ, նրանց պնդմամբ, չնայած Արցախի իշխանությունների բարձրագոչ հայտարարություններին, ոչինչ արված չէ ապրելու գոնե նվազագույն պայմաններ ապահովելու համար: