Լրահոս

05.05.2011 16:58


Վաղը Բրյուսելում կկայանա «Արևելյան գործընկերության», Եվրամիության և Եվրոպայի խորհրդի համատեղ նիստը

Վաղը Բրյուսելում կկայանա «Արևելյան գործընկերության», Եվրամիության և Եվրոպայի խորհրդի համատեղ նիստը

Բրյուսելում վաղը կկայանա նիստ՝ «Արևելյան գործընկերության», Եվրամիության և Եվրոպայի խորհրդի մասնակցությամբ։ Սա «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում երկու եվրոպական կառույցների առաջին հանդիպումն է։

Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի համար նախատեսված 4 մլն եվրոյի հատկացման մասին փաստաթուղթը ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբերն Յագլանդի և Եվրամիության եվրոպական հարևանության ու եվրոպական զարգացման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի միջև։

Այս գումարը Եվրահանձնաժողովը հատկացրել է 30 ամիս ժամկետով և օգտագործվելու է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ընտրական իրավունքի ու դատական համակարգրի զարգացման, կոռուպցիայի ու կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ ծրագրեր կյանքի կոչելու համար։

Հանդիպմանն ամեն երկրից մեկ ներկայացուցիչ կմասնակցի։

Այս խորագրի վերջին նյութերը