Եգիպտոսի ՆԳՆ նախկին ղեկավարին դատապարտել են 12 տարվա ազատազրկման
Կահիրեում դատարանը Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարարին դատապարտել է 12 տարվա ազատազրկման։ ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբ ալ–Ադլիին մեղավոր են ճանաչել փողերի լվացման և բյուջետային միջոցները ծախսելու համար։
Նախկին նախարարը հրաժարվել է ընդունել իր մեղքը։
Հղում անելով «Բի–Բի–Սի»–ին՝ «Ուկրինֆորմ»–ը փոխանցում է, որ Հաբիբ ալ–Ադլին մեղադրվում է նաև այլ գործով՝ կապված հունվարին Կահիրեում ցուցարարների սպանությունների հետ, որոնք դեմ էին երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարմանը։
Շատ եգիպտացիներ ուշադրությամբ հետևել են Հաբիբ ալ–Ադլիի դատական գործընթացին, ով համարվում է Եգիպտոսում ժողովրդական զանգվածային բողոքների ժամանակ ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի գլխավոր մեղավորներից մեկը։