Իսկ նրանց համար մեկ է․ թուրքական լոլիկն առաջվա պես գալիս է Հայաստանի մեծածախ շուկաներ
Թուրքական լոլիկները շարունակում են բերել Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Արարատի մարզի ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը։
«Համենայն դեպս մինչև վերջերս բերում էին։ Հասկանում եմ, որ մարդիկ բիզնես են անում, փող են աշխատում, բայց․․․ այդ մարդիկ կարծես այս երկրում չեն ապրում, այլ ինչ-որ զուգահեռ աշխարհում։ Չգիտեմ՝ ուրիշ ինչ անուն տամ դրան»,-նշեց Մասիսի շրջանի Գեղանիստ գյուղի բնակիչ, ջերմոցային ֆերմեր Գագիկ Բաբախանյանը։
Մասիսի Դարակերտ գյուղի ջերմոցատեր Արմեն Սիմոնյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայից հատկապես ակտիվորեն ներկրել են չերրի լոլիկներ, վարունգ, սմբուկ և դդմիկ։ Ընդ որում՝ մեծածախ առևտրականներն այնպիսի գին են դնում, որ ասես դիտմամբ մի փոքր ավելի էժան լինի, քան տեղականը։
«Ենթադրենք՝ ջերմոցային լոլիկի 1 կգ-ն հիմա 600 դրամ է, իսկ թուրքերը մեր վերավաճառողներին այնպիսի գնով են տալիս, որ տեղափոխումն ու ավել գինն էլ հետը 500 ստացվի»,-ավելացրեց Սիմոնյանը։
Սակայն այդ էժան գինը հետո թանկ է նստում․ տեղացի ջերմոցատերերը չգիտեն, թե ինչպես վաճառեն իրենց բերքը, որպեսզի վճարեն ջերմոցների ջեռուցման համար։ Այդ խնդիրը հատկապես սրվում է մարտին, երբ տեղի ջերմոցներում հասունանում է առաջին բերքը և այն հնարավոր է վաճառել համեմատաբար բարձր գնով։
Հենց որ ֆերմերները պատրաստվում են ապրանքը շուկա հանել, Վրաստանից եկող մայրուղիներով սկսում են երթևեկել բեռնատար «ֆորդիկները»՝ թուրքական վարունգ-լոլիկով։ Թուրք արտադրողները լավ գիտեն, թե Հայաստանում երբ է սկսվում ջերմոցային բերքի վաճառքը և երբ է պետք իջեցնել գինը տեղական արտադրությանը վնասելու համար։
Արդյունքում տեղացի ոչ մեծ ջերմոցների տերերը, որոնք չեն կարող իրենց բերքն արտահանել Ռուսաստան, ստիպված են լինում «կռիվ տալ» գազի հաշիվների հետ։ Ամեն տարի նրանցից մեկը կա՛մ փակում է տնտեսությունը, կա՛մ սեզոնն է բաց թողնում, որպեսզի վճարի պարտքերը։
«Այս գարնանը մեր ֆերմերներից մեկն այդպես 17 միլիոն դրամ գազի պարտք է հավաքել։ Այս տարի չի կարողանա մուծել․ մինչև հին վարկը չփակի, ոչ մեկը նրան նորը չի տա։ Այնպես որ նա ավելի ուշ կսկսի ցանել, որպեսզի բերքը հասնի գարնանը, ոչ թե ձմռանը։ Այդպես հնարավոր կլինի ավելի քիչ ջեռուցել, բայց բերքն էլ կհասնի մայիսի վերջին, իսկ այդ ժամանակ գները շատ ավելի ցածր կլինեն»,-պարզաբանեց «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Պողոս Գևորգյանը։
Ե՛վ Գագիկ Բաբախանյանը, և՛ Պողոս Գևորգյանը տարիներ շարունակ հետևողականորեն բարձրացրել են թուրքական ջերմոցային բանջարեղենն արգելելու հարցը։ Բոլոր ատյաններում նրանց ասել են, որ «ազատ շուկայի կանոններով» դա անել չի կարելի, և որ Թուրքիան կարող է «հայելային միջոցներ» կիրառել ու արգելել հայկական ապրանքները։ Ճիշտ է, Թուրքիան այսպես թե այնպես Հայաստանից գրեթե ոչինչ չի գնում, միայն չնչին քանակությամբ հում կաշի, որը հետո վերամշակում է իր գործարաններում վրա (ի տարբերություն հայկականի՝ թուրքական արդյունաբերությունը խոշոր պետական աջակցություն է ստանում):
«Ոչինչ, փոխարենը գարնանը կարելի է էժան լոլիկ ուտել։ Բոլորի համար լավ է, բոլորը գոհ են»,-հեգնում է Գևորգյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա ժամանակավոր արգելքը։ Որոշումը կայացվել է հոկտեմբերին, սակայն առևտրային ընկերություններին ժամկետ են տվել, որ նրանք հասցնեն որևէ կերպ փոխարինել թուրքական ապրանքը։ Ճիշտ է, այս դեպքում էլ դեռ հայտնի չէ՝ արդյոք մաքսատունը սկզբունքայնություն կդրսևորի, թե նույն բանջարեղենը բաց կթողնի վրացականի անվան տակ։ Ջերմոցատերերն արդեն նման մտավախություններ են հայտնում և մեծ հույս ունեն, որ դրանք չեն արդարանա։