Տնտեսական

05.05.2011 16:03


Իշխանությունը, այդ թվում վարչապետը, անգործությա՞ն է մատնված

Իշխանությունը, այդ թվում վարչապետը,  անգործությա՞ն է  մատնված

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարել է, թե այս պետական մեքենան, որը վարում է այս վարչախումբը, նոր  տնտեսական քաղաքականության որդեգրման առումով իմպոտենտ՝ անկարող է։

Ըստ նրա՝ քաղաքական ուժը նրա համար է, որ թարմացնի քաղաքական միտքը, բայց եթե այդ միտքը իշխանությունը չի կիրառում, ուրեմն ստիպված է գալու  իշխանության, որպեսզի կիարռի այդ միտքը։

–Վերցնենք տնտեսական հարցը. Համալիրում երեք առաջարկ եմ ներկայացրել, բայց ոչ ոք չի  ընդունել։ Այսօր  վարչապետը  բացարձակ անգործության է մատնված. վերցրեք նրա ելույթը համալսարանում՝ ուսանողների  հետ հանդիպման ժամանակ։ Դա խայտառակություն էր։ Ծոծրակն էլ  քորելով խոսում էր։ Երեխեքին սովորեցնում է, թե կոռուպցիայի  դեմ ոնց պայքարեն։ Ասում է՝ կաշառք չտան դասախոսներին, ասում է, որ դասախոսնե՛րն էլ են մեղավոր, դո՛ւք էլ։ Գնացել է ուսանողների  վրա հանցակազմ բարդելու, ոչ  թե նոր  տնտեսական դկոտրինա ասելու,–ասել է Դավիթ Հակոբյանը։

Նա նշել է, թե վարչակազմն  անգործության է մատնված, և որևէ ոլորտ բարելավելու համար բացարձակապես ոչինչ  չի առաջարկում։

–Վերցրեք ագրարային քաղաքականությունը։ Ասում են, թե պե՛տք է ուշադրությունը սևեռել ագրարային քաղաքականության վրա՝ որպես եկամուտի միակ աղբյուրի, պետք է կովերի կաթնատվությունը հասցնել 300 լիտրի. բոլշևիկյան կոլխոզյան կարգախոս։ А какими силами и средствами?։ Վարչապետը  ծառի տակ նստած՝ ժակետն էլ հագին, ասում է, թե  կովի կուրծքը լավ լվացեք, լավ մշակեք, որ կաթը շատ լինի։ Բա կերի և նյութատեխնիկական բազա՞ն, բա էդ ո՞վ պետք է այդ կոմբիկորմը տա։ Ինչպե՞ս պետք է խրախուսի։ Եվ վերաջապես՝ անհայտ է ագրարային սուբյեկտը։ Сир, а кто будет аграрным субъектом?, մասնավոր անձը, կոլեկտիվը,–ասել է Դավիթ Հակոբյանը։

Նրա պնդմամբ՝ այս պարագայում «կուլտուրական դիալոգի»  գնալն իմաստազուրկ է։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը