Ամերիկայի Ալաբամա նահանգում փոթորկի պատճառած վնասները կարող են կազմել 2 մլրդ դոլար
Ամերիկայի Ալաբամա նահանգին վրա հասած ավերիչ փոթորկային ցիկլոնի հետևանքով նյութական վնասի չափը կարող է հասնել 2 մլրդ դոլարի։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով նահանգի ապահովագրության հարցերով հատուկ լիազոր Ջիմ Ռիդլինգին։
Ավելի վաղ 2 մլրդ դոլարի վնաս գրանցվել է միայն 2004թ. «Իվան» փոթորկի հետևանքով։
Վնասից ապահովագրված են Ալաբամայի տների 70–75%–ի սեփականատերերը։ Չապահովագրվածներին օգնություն կարող է ցուցաբերել ԱՄՆ արտակարգ իրավիճակների դեմ պայքարի հարցերով դաշնային գործակալությունը։
Արտակարգ դրություն է հայտարարվել Ալաբամա նահանգի 67 շրջաններից 38–ում։
Տորնադոն, տարբեր տվյալներով, ԱՄՆ հարավային նահանգներում խլել է ամենաքիչը 340 մարդու կյանք։
Նախորդ շաբաթ Ալաբամա է ժամանել երկրի նախագահ Բարաք Օբաման։ Նա հանդիպել է մրրիկի պատճառով տուժածների հետ և խորհրդակցություն է անցկացրել տեղի իշխանությունների մասնակցությամբ՝ խոստանալով պետական օգնություն։