Լրահոս

05.05.2011 13:56


Դավիթ Հակոբյան. «Ընդդիմությունն իշխանության հետ գնում է անդրկուլիսյան բանակցությունների, բայց ինչի՞ մասին»

Դավիթ Հակոբյան. «Ընդդիմությունն իշխանության հետ գնում է անդրկուլիսյան բանակցությունների, բայց ինչի՞ մասին»

Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, անդրադառնալով ընդդիմադիր  դաշտի  վարքագծին, ասել է, թե ՀԱԿ–ն այդպես էլ չկարողացավ ժամանակի շունչն ու պահանջը հանդիսացող կարգախոսներ ընտրել:

–ՀԱԿ–ն այլևս որպես ընդդիմություն չի ընկալվում ազգի կողմից: ՀՀՇ–ական ընդդիմությունը չկա, որովհետև նա հատկապես անցած նախագահական ընտրություններից առաջ թույլ տվեց մի շարք գռեհիկ վրիպումներ: Ես սա ասում եմ ցավոք, որովհետև ես էլ եմ ընդդիմադիր,–նշել  է նա:

Ըստ Դավիթ Հակոբյանի՝ ՀԱԿ–ի կողմից հնչեցված Ազատության հրապարակի ազատագրման, քաղբանտարկյալների ազատության և մարտի 1-ի դեպքերի բացահայտման մասին հավաստիացումների վերաբերյալ կարգախոսները ժամանակավրեպ են և քաղաքական բովանդակություն չունեն։

–Ումի՞ց է պահանջում մարտիմեկյան «ռազբորկա»՝ այն մարդուց, որի իշխանագողության համար սպանդը  պատվիրվե՞լ է։ Ո՞վ է պատվիրատուն, ումի՞ց ես պահանջում դա։ Երկրորդ՝ Ազատության հարապակն ի՞նչ կապ ունի նոր  տնտեսական քաղաքականության, ագրարային նոր քաղաքականության կամ դիվանագիտական նոր հայեցակարգի, արցախյան հիմնահարցի նոր տարբերակի արտաբերման հետ։ Դու քո ասելիքը կարող ես նաև Մատենադարանի հարթակից ասել, և երրորդ՝ քաղբանտարկյալների լինել–չլինելը պե՞տք է պայմանավորի քո կարգախոսն ու դիրքորոշումն իշխանությունների նկատմամբ,–ասել  է նա։

Դավիթ Հակոբյանի խոսքերով՝ ընդդիմությունն իշխանության հետ գնում է անդրկուլիսյան բանակցությունների։

–Բայց ինչի՞ մասին։ Չգիտեմ, թե ինչ խոստումներ է տվել  Ազատիչը, բայց նա հասավ նրան, որ հրապարակավ երկու կողմերն էլ իբր թե կոմպրոմիսային հաշտության ձեռք մեկնեցին։ Ինչի՞ շուրջ՝ երեք դատարկահաչ կարգախոսների,–ավելացրել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը