Կարեն Ավագյան. «ՀԱԿ-ի հայտարարությունները բխում են իշխանության իրականացրած գործընթացներից»
Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընդդիմությունը համոզված, որ մինչև մայիսի 31–ը մարտի 1–ի գործով դատապարտվածներն ազատ են արձակվելու, նշել է, թե չի կարող ասել՝ ավելացնելով, որ ընդդիմությունը քիչ թե շատ հետևում է գործընթացներին, ու նրա հայտարարությունները բխում են այն գործընթացներից, որոնք այսօր իրականացնում է իշխանությունը։
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչով է պայմանավորված, որ Հովիկ Աբրահամյանը դիմել է նախագահին Սասուն Միքայելյանին վաղաժամկետ ազատ արձակելու համար, ՀՀԿ պատգամավորն ասել է, որ դա պայմանավորված է նրա ծանր առողջական վիճակով. այդ պատճառով է Հովիկ Աբրահամյանը կոալիցիայի առաջարկով դիմել նախագահին։

7or.am