Լրահոս

05.05.2011 13:44


«ՍԹԱՐ»–ի կապիտալում որևէ քաղաքական էլեմենտ չկա՞

«ՍԹԱՐ»–ի կապիտալում որևէ քաղաքական էլեմենտ չկա՞

Մայիսի 5–ին «ՍԹԱՐ» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը ներկայացրել է առևտրային ցանցի նոր բաժնետիրոջը։ Ավելի վաղ՝ փետրվարին, հայտարարվել էր, որ «Viest Assets Ltd»–ն որոշում է կայացրել «ՍԹԱՐ» առևտրային ցանցի 100% բաժնետոմսերի գնման մասին։

Բացի այդ, ներկայացվել է նաև «ՍԹԱՐ»–ի ռեբրենդինգը, ինչի շնորհիվ նախատեսվում է ոտքի կանգնեցնել առևտրային ցանցը։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «ՍԹԱՐ»–ի նոր բաժնետերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է։

Մեկնաբանելով այդ լուրերը՝ «Viest Assets Ltd»–ի ներկայացուցիչ Հովսեփ Մանուկյանն ասել է, որ սեփականատերը հայկական կապիտալ ներկայացնող կողմ է, որը նպատակ ունի ներգրավել նաև միջազգային կապիտալ։

Վահան Քերոբյանն էլ հավելել է.

Միանշանակ և ողջ պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ «ՍԹԱՐ»–ի կապիտալում քաղաքական որևէ էլեմենտ չկա. միայն բիզնես մոտեցումներն են գերիշխելու, և «ՍԹԱՐ»–ը որևէ քաղաքական կազմակերպության կամ անձնավորության հետ կապ չունի։

–Անգամ անուղղակի՞։

Անգամ անուղղակի,– լրագրողի հարցին ի պատասխան հաստատել է Հովսեփ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է «ՍԹԱՐ»–ի հետ գործարար Գևորգ Աֆանդյանի կապին, Հ.Մանուկյանը նշել է, որ Գ. Աֆանդյանը «ՍԹԱՐ»–ի նորընտիր տնօրենների խորհրդի նախագահն է։ «Իսկ կապ չունի՞ Ձեր նշած այդ հայկական կապիտալի հետ» հարցին էլ պատասխանել է Վահան Քերոբյանն ու ասել. –Դե, լուրերն անհիմն չեն լինում, բայց պաշտոնապես «ՍԹԱՐ»–ի բաժնետերը Բրիտանական Վիրջինիա կղզիներում գրանցված «Viest Assets Ltd» ընկերությունն է, որը նախատեսում է ներդրումեր անել «ՍԹԱՐ»–ի բաժնետիրական կապիտալում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը