Կարեն Ավագյան. «Արտահերթ ընտրություններ չեն կարող լինել»
Այսօր Մամուլի ազգային ակումբում անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը նշել է.
–Երկխոսություն, որպես այդպիսին, չկա. կան քաղաքական գործընթացներ։
Բանախոսի կարծիքով ընդդիմադիր ուժերը փորձում են վերցնել և որպես պահանջ ներկայացնել լուծվող հարցերը։
–Ցանկացած քաղաքակիրթ գործընթաց ողջունելի է մեզ համար։ Երկխոսության խնդիր չկա։ Իշխանությունն իր գործն է անում, ընդդիմությունը՝ իր։ Ընդդիմության մեջ հայտնվել են կառուցողական տարրեր, որոնք չեն կարող վրիպել իշխանության աչքից։ Բառի մեջ ենք փորձում փնտրել գործընթացներն այն դեպքում, երբ գործընթացներ կան։ Զուտ «երկխոսություն» բառն ինձ չի թվում այդքան կարևոր. կարևոր են այն գործընթացները, որոնց ականատեսն ենք մենք լինում,–ասել է Կ. Ավագյանն ու ավելացրել, որ արտահերթ ընտրություններ լինել չեն կարող. արտահերթ ընտրությունների կարիք չկա։

7or.am