Լրահոս

05.05.2011 13:05


Մահափորձ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ

Մահափորձ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ

Ըստ թուրքական մամուլի տեղեկության՝ Կաստամոնու նահանգում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում անցկացվող նախընտրական հանրահավաքի մասնակցությունից հետո Անկարա վերադառնալու ճանապարհին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անվտանգության ծառայողների դեմ ահաբեկչություն է կիրառվել։

Վարչապետի թիկնապահներին ուղեկցող ոստիկանների վրա զինված անհայտ անձանց հարձակման հետևանքով սպանվել է ոստիկանության աշխատակիցներից մեկը, մյուսը վիրավորվել։ Չանկիրի գնալու ճանապարհին նրանց վրա հրազենային կրակոցներ են արձակվել, և նետվել են ձեռքի նռնակներ։ Վարչապետի թիկնազորի և ահաբեկիչների միջև որոշ ժամանակ շարունակվել է զինված դիմադրությունը։ Ոստիկաններն անցել են հետախուզության։ Ենթադրվում է, որ հարձակումն իրականացրել է 4–6 ահաբեկիչներից կազմված մի խումբ։ Նշենք, որ վարչապետն ահաբեկչության վայրում չի գտնվել, քանի որ ուղղաթիռով վերադառնալիս է եղել հանրահավաքից։

Այս խորագրի վերջին նյութերը