Լրահոս

05.05.2011 13:01


ՀՀԿ պատգամավոր. «Իշխանության քայլերը չպետք է կապել ՀԱԿ պահանջների հետ»

Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ է հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը։

Նա նշել է, որ մենք այսօր ականատեսն ենք լինում մի գործընթացի, երբ քաղաքական այն ուժերը, որոնք ժամանակին երկխոսության հայտարարություններով էին հանդես գալիս, այժմ երկխոսությանը փնովելու ճանապարհն են ընտրել։ Այս ամենից ՀՀԿ պատգամավորը եզրակացնում է, որ մարդկանց պետք են ոչ թե քաղաքական գործընթացներ ու զարգացումներ, այլ բևեռացումներ, անհամաձայնություններ, անհաշտություններ։

Բանախոսն ընդգծել է, որ այն գործընթացները, որոնց ականատեսն ենք լինում այսօր, ՀԱԿ գործիչներն ու ներկայացուցիչներն իրենց են վերագրում, բայց դրանք բխում են իշխանության որդեգրած քաղաքականությունից, որն իրականացվել է այս տարիների ընթացքում։

–Դրանք կապել պահանջների ու երկխոսության հետ ես չեմ համաձայնի,–ընդգծել է ՀՀԿ պատգամավորը՝ հավելելով, որ ընդդիմադիր դաշտում իրենք նկատում են մի դրական երևույթ՝ քաղաքական գործընթացներն ավելի քաղաքակիրթ են դառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը