Լրահոս

12.01.2011 12:18


ՀԲ-ն հաստատել է Հայաստանին 25 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու ծրագիրը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 25 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու ծրագիրը, որն ուղղվելու է բյուջետային ծրագրերի ֆինանսավորմանը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափը։

Նա նշել է, որ վարկն ուղղվելու է 2 նպատակի իրագործմանը՝ սոցիալական ծրագրերի իրականացում, դրանց արդյունավետության բարձրացում, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացում։

Ժան Միշել Հափը նաև հույս է հայտնել, որ 2011թ. Հայաստանի տնտեսական աճը կհասնի 4-5%-ի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը