Լրահոս

05.05.2011 11:45


Ավտոպատահարներ

Մայիսի 4-ին՝ ժամը   20.58-ին   ահազանգ է ստացվել , որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում( «Զվարթնոց» թաղամաս) «շտապ օգնության» ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել`21.09-ին: Ամբողջությամբ այրվել է Մեծամոր քաղաքի «1-03» ծառայությանը պատկանող «ՌԱՖ» մակնիշի 963 ՏԼ 28 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը՝ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական  վարչության փրկարական ջոկատը:

Տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետև տեղափոխվել Ալավերդի քաղաքի հիվանդանոց:

Դեռևս չպարզված համգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի  28 ՕՍ 974 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը,ինչի հետևանքով մարզի Մարց գյուղի բնակիչներ,1964թ.-ին ծնված Մհեր և 1990թ.-ն ծնված Արթուր   Սարգսյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Մայիսի 5-ին՝ ժամը 02.56-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գր.Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 748 ԼՕ 67 պետհամարանիշի  և ՛՛Նիսսան՛՛ մակնիշի 24 ՕՍ 782 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի  հետևանքով 1946թ.-ին ծնված Գագիկ և 1948թ.-ին ծնված Էլեոնորա Կոստիկյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածների առողջական վիճակը  գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը