Լրահոս

05.05.2011 10:18


Իտալիայի վարչապետն ասել է իր հնարավոր քաղաքական իրավահաջորդի անունը

Իտալիայի վարչապետն ասել է իր հնարավոր քաղաքական իրավահաջորդի անունը

«Եթե ինձ խնդրեն կրկին առաջադրել իմ թեկնածությունը, ես կանեմ դա։ Բայց եթե ես հեռանամ, ապա հնարավոր թեկնածու կդառնա Ջուլիո Տրեմոնտին»,–հայտարարել է Բեռլուսկոնին հարցազրույցի ժամանակ, որը ուշ երեկոյան ցուցադրվել է իտալական «Ռաի» պետական հեռուստաընկերության ամենահայտնի ծրագրերից մեկում։

Իտալիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար 63–ամյա Ջուլիո Տրեմոնտիի հատուկ ազդեցությունը միշտ էլ նկատել են տեղի քաղաքական դիտորդները, իսկ կառավարությունում նրա շատ գործընկերներ անհամաձայնություն են հայտնել չափազանց մեծ լիազորությունների համար, որոնք նրան ընձեռել է վարչապետը։ Այնուամենայնիվ, Տրեմոնտիի՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում երկրի կայունության ապահովման որոշիչ դերը գնահատում են ինչպես Իտալիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

«Ես ուրախ կլինեի մնալ քաղաքականության մեջ, բայց զբաղվել «Ազատության ժողովուրդ» կուսակցությամբ և թողնել մյուսներին կառավարության ղեկավարումը»,–նշել է 74–ամյա վարչապետը, ում քաղաքական մայրամուտի մասին արդեն վաղուց գրում են տեղի շատ լրատվամիջոցներ։

Այս խորագրի վերջին նյութերը