Լրահոս

05.05.2011 10:13


Օբաման որոշել է չհրապարակել բեն Լադենի հետմահու նկարները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է չհրապարակել «Ալ Քաիդայի» ղեկավարի հետմահու նկարները։

Նրա որոշումն արդեն հաստատել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմ Կարնին։

ԱՄՆ վարչակազմում վստահ են, որ բեն Լադենի մահվան ապացույցներն առանց այդ էլ բավարար են։

Ընդունելով այս որոշումը՝ Օբաման չեղյալ է հայտարարել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Լեոն Պանետտայի կարծիքը։ Նա հանդես է եկել նկարների հրապարակման տեսանկյունից, որպեսզի աշխարհը  համոզվի, որ թիվ մեկ ահաբեկիչը  սպանված է։

Այժմ հետաքննությունը զբաղված է բեն Լադենի առանձնատնից գտնված  համակարգիչների և սկավառակների ուսումնասիրությամբ։

Այդ տեղեկատվությունը  հատուկ  ծառայություններին թույլ  կտա բավականին մեծացնել ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ցուցակը։

Այս խորագրի վերջին նյութերը