Լրահոս

05.05.2011 00:18


Բացօթյա առևտրով զբաղվողները շարունակում են բողոքի գործողությունները

Բացօթյա առևտրով զբաղվողները շարունակում են բողոքի գործողությունները

Այսօր ժամը 10:30-ին բացօթյա առևտրով զբաղվողները բողոքի գործողություն կիրականացնեն Կառավարության շենքի դիմաց, որից հետո կվերադառնան Ազատության հրապարակ` շարունակելու նստացույցը: Հիշեցնենք, որ երեկ նրանք բողոքի գործողություն էին իրականացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ կարգախոսների տեսքով ներկայացնելով իրենց պահանջները՝ «Ձեր երազած «վերելք ապրող Հայաստանում» մարդիկ սոված են», «Մի՛զրկեք ապրելու իրավունքից», «Սերժ Սարգսյան, կասեցրե՛ք արտագաղթը», «Մի՛ հարստացրեք սուպերմարկետները բացօթյա առևտրի հաշվին», «Քաղաքապետը մեզ զրկեց հացից», «SOS. Հայաստանը հայաթափվում է», «Պահանջում ենք աշխատանք», «Մեր հայրենիքում պետությունը մեզ զրկում է նույնիսկ գոյատևելու իրավունքից», «Սերժ Սարգսյան, պաշտպանե՛ք աշխատելու մեր իրավունքը», «Աշխատանքից զրկելը պետական հանցագործություն է», «Օրենքը պետք է գործի հանուն մարդու»...

Այս խորագրի վերջին նյութերը