Աշխարհ

09.12.2020 09:10


«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելում է ադրբեջանական խնձորների և լոլիկների ներկրումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելում է ադրբեջանական խնձորների և լոլիկների ներկրումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից խնձորների և լոլիկների ներկրումը Ռուսաստան՝ այդ երկրի արտադրանքում վնասատուներ հայտնաբերելու պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորն» Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը բազմիցս զգուշացրել է Ռուսաստան մատակարարվող ապրանքներում ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների պարբերաբար հայտնաբերման մասին:

«Այդ առնչությամբ բուսասանիտարական բարեկեցության պահպանման նպատակով կանխվում է վերոնշյալ վնասատուների ներմուծումն ու տարածումը Ռուսաստանի Դաշնության տարածքում»,-ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը