Լրահոս

04.05.2011 18:10


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Արձանագրված գողության 24 դեպքից բացահայտվել է 17-ը, խուլիգանության 3 դեպքից՝ 2-ը:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական և սպանության փորձի ու խարդախության 1-ական դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որից 1-ը՝ վրաերթ. 5 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը