Լրահոս

04.05.2011 17:50


Սիրիայի իշխանությունները որոշել են բանակցել ընդդիմության հետ

Սիրիայի իշխանությունները որոշել են բանակցել  ընդդիմության հետ

Ինչպես գրում է «The Christian Science Monitor»–ը, Սիրիայում, որտեղ մարտից շարունակվում են ցույցերը, իշխանությունները պատրաստակամություն են հայտնել բանակցել  ցուցարարների հետ։

Գործակալության տվյալներով՝ ընդդիմադիրների շարքերում բանակցողներին փնտրելու գործով զբաղվում է Սիրիայի նախագահ Բաշարար Ասադի ամենամոտ խորհրդականը՝ Բութանիա Շաաբանը։ Այս գործում նա դեռ որևէ հաջողության չի հասել։ Շաաբանի  անհաջողությունների պատճառն այն է, որ  ցուցարարները կտրուկ դեմ են բանակցություններին։ Բացի  այդ, տեղի ընդդիմությունը ծայրահեղորեն տարբեր է։ Այդ պատճառով այն միասնական ղեկավար չունի, որը կարող էր ներկայացնել վարչակարգի բոլոր հակառակորդների շահերը։

Հիշեցնենք, որ Սիրիայում անկարգությունները  շարունակվում են մարտի կեսերից։

Այս խորագրի վերջին նյութերը