Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երկօրյա աշխատանքային այցով Սերբիայում է։ Նրան հրավիրել է այդ երկրի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը, ում հետ հանդիպման ժամանակ Մամեդյարովն իր երախտիքն է հայտնել Սերբիայի ղեկավարությանը և անձամբ իր սերբ պաշտոնակցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԽ–ի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցային գործընթացի մասին։
Էլմար Մամեդյարովը մեկ անգամ ևս հաստատել է Ադրբեջանի դիրքորոշումը Կոսովոյի հարցում։ Իր հերթին Վուկ Երեմիչն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը Սերբիայի ղեկավարության քաղաքական դիրքորոշումն է, և իր շնորհակալությունն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը Կոսովոյի հարցում Սերբիայի դիրքորոշմանը միանշանակորեն աջակցելու համար ինչպես երկկողմ հանդիպումներում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Ադրբեջանը Կոսովոյի հարցում աջակցում է Սերբիային