Լիտվայի նախագահ. «Տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն առանց ռազմական միջամտության»
Լիտվայի Հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Թբիլիսի մեկնելուց առաջ հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն առանց ռազմական միջամտության։
–Վրաստանը կայունության տեսանկյունից տարածաշրջանային կարևոր երկիր է։ Մենք պաշտպանել և շարունակում ենք պաշտպանել Վրաստանի՝ սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու փորձը։ Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում առկա բոլոր հակամարտություններին և ցանկանում ենք, որ դրանք լուծվեն առանց ռազմական միջամտության՝ խաղաղ ճանապարհով,–ասել է նա։
Լիտվայի նախագահ. «Տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն առանց ռազմական միջամտության»