Մեկնարկել է «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովը
Պաշտպանության նախարարությունում մայիսի 4-ին մեկնարկել է «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովը, որին մասնակցում են պատմության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, գիտնականներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ: Գիտաժողովը կազմակերպվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ:
Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի բացման խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի նախարարները, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
Կարևորելով գիտաժողովի կազմակերպումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Հայկական գիտական միտքը պետք է իր հստակ մոտեցումներն ունենա ու արտահայտի պատմության և մշակույթի ադրբեջանական կեղծարարությունների վերաբերյալ»: